Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն ակնկալվում է, որ կլինի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս թեմային իր հոդվածում անդրադառնում է New Europe կայքի հոդվածագիր Վիոլետա Ռուշևան: Նա նշում է, որ չկա կասկած, որ հայկական կողմը ցանկանում է ակտիվացնել քաղաքական ու տնտեսական կապերը Եվրամիության հետ: «Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին Հայաստանը երկրորդ անգամ կփորձի ավելի մոտենալ Եվրամիությանը»,- գրում է հեղինակը` հիշեցնելով, որ 2013 թվականին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ փաստաթուղթը, փոխարենը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին: Ռուշևան նկատում է, որ Երևանի տնտեսական ու քաղաքական նախապատվությունների կտրուկ փոփոխությունը սառը ցնցուղ դարձավ ԵՄ բյուրոկրատների համար: Հեղինակի կարծիքով, սակայն, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը չզարմացրեց նրանց, ովքեր տեղյակ են հարավկովկասյան փոքր հանրապետության՝ Հայաստանի տնտեսական վիճակից: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ունի սահմանափակ պաշարներ, փակ սահման Թուրքիայի հետ, բարդ հարաբերություններ Ադրբեջանի հետ: «Հաշվի առնելով այդ պայմանները՝ փոքր քրիստոնյա երկիրն այլ տարբերակ չուներ, քան դիմելու Ռուսաստանի աջակցությանը»,- նշում է նա: Ռուշևան հիշեցնում է, որ ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է: «Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Թվում է, թե Հայաստանը, որը գտնվում է Արևելքի հետ ավանդական կապերի ու Արևմուտքին ինտեգրվելու ցանկության միջև, ընտրել է երկրորդ տարբերակը»,- եզրափակել է հեղինակը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am