ԱՄՆ դեսպանի զգուշավոր 2-ը կառավարությանը

Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է, ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ասելով, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը միանգամից անում է երկու բացասական արձանագրում՝ Հայաստանում տնտեսական դժվար վիճակ է, և այսպես ասած՝ բարեփոխումները չեն տալիս արդյունք, և մարդիկ հեռանում են Հայաստանից: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը ցածր գնահատական է նշանակում ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունքին: Դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է ստանում այդ գնահատականը՝ վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան, թերևս, ակնհայտ է, որ մեղմ ասած՝ հաճախ չես տեսնի, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անի հայտարարություններ, որտեղ բացասական գնահատականը գերակշռում է դրականին: Դա նշանակում է, որ Նահանգները դժգոհ է ինչ-որ բանից: Հատկապես ինչից, դժվար է ասել, բայց խոսքն, իհարկե, վերաբերում է կառավարման որակին, տնտեսական քաղաքականությանը, այսպես ասած՝ բարեփոխումներին: Հիշարժան է, որ դեսպան Միլզը բավականին բացասական կարծիք էր հայտնել նախորդ կառավարության գործունեությունից, երբ պաշտոնանկ էր եղել Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր՝ Միլզը, որ կառավարությունը անբավարար էր աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ն ֆինանսավորել էր հակակոռուպցիոն խորհրդի համար ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսը, այսինքն՝ Ռիչարդ Միլզը 2 էր գնահատել Հովիկ Աբրահամյանի կառավարության արդյունավետությունը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am