«Օֆշորի գործով» պաշտպանական կողմը երկու վերաքննիչ բողոք է ներկայացրել

Հասարակական մեծ հնչեղություն ունեցող «Օֆշորի գործով» վերաքննիչ բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ: Ընդ որում, երկու բողոք է ներկայացվել՝ նաև առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի շահերը պաշտպանած պաշտպան Յուրիկ Խաչատրյանի, ինչպես նաև գործում նոր ներգրավված պաշտպան Կարեն Հակոբյանի կողմից: Այսպես, պաշտպան Յուրիկ Խաչատրյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը, և դատապարտվել 16 տարվա ազատազրկման՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափով գույքի բռնագրավմամբ: Պաշտպանը միջնորդում է Աշոտ Սուքիասյանին ճանաչել անպարտ և արդարացնել, վերացնել վճիռը քաղաքացիական հայցերը բավարարելու մասով, իսկ դրա համար բավարար հիմքեր չգտնելու դեպքում գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության: Կամ պաշտպանը միջնորդում է բեկանել դատավճիռը և վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները, իսկ նշված հոդվածներով մեղավոր ճանաչելը հաստատված համարելու դեպքում վերջնական պատժաչափը նվազեցնել: Իսկ պաշտպան Կարեն Հակոբյանն իր վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, հռչակել Աշոտ Սուքիասյանի անմեղությունը: Արդարացնելու մասով բողոքը մերժելու դեպքում` բեկանել և փոփոխել դատավճիռը պատժի մասով, նշանակել ավելի մեղմ պատիժ կամ ամբողջությամբ բեկանելով՝ ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Վերաքննիչ բողոքների գործն արդեն մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Անդրանիկ Մնացականյանին (նախագահող դատավոր), Նարինե Հովակիմյանին և Կարեն Մարդանյանին:  

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am