Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ահազանգում է՝ դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններով Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել է, որ չորս օր առաջ վերջին եթերներից մեկի ընթացքում բլոգերն ասել էր, որ ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում և նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին, սակայն աղջիկը նշել էր, թե այդ սպառնալիքներին լուրջ չի վերաբերում։ Լապշինն արձանագրել է, որ իրավիճակը բարդանում է, քանի որ Բելառուսը Ադրբեջանի դաշնակից երկիր է, որտեղ չկան ոչ իրավունքներ, ոչ օրենք, ոչ էլ կարգեր և բացի այդ, Մինսկում չկա ՀՀ դեսպան, որին հետ էին կանչել կես տարի առաջ՝ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունների համար։ Հայ բլոգերը ձերբակալվել է 15 օրով: Ըստ հրապարակումների՝ սա այն ժամանակահատվածն է, երբ տվյալ երկիրը ձերբակալվածին ցանկանում է հանձնել այլ պետության: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ձերբակալված բլոգերի ընկերուհու՝ Ռոզա Բաղդասարյանի հետ:
-Ռոզա, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են «У Беллы» օգտանունով հայ բլոգերին Մինսկում ձերբակալել և ինչո՞ւ են ցանկանում նրան հանձնել Ադրբեջանին:
-Նրան ոչ ոք չի պատրաստվում հանձնել Ադրբեջանին:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Լապշինը ահազանգում, որ վերջինիս պատրաստվում են Ադրբեջանին հանձնել:
-Լապշինը թուրքի ասածներն է կրկնում, չգիտեմ ով նման բան է ասել, Բելառուսից վառվածներն էլ կրկնում են, ուղղակի ուզում են Բելառուսի դեմ խոսել: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ այս ստերի ետևում հայ է կանգնած: Ուղղակի խնդիրն այն է, որ այս ամենից հետո ձերբակալված բլոգերի վրա կարող են նոր գործ սարքել:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը