Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին

ՆԳՆ-ն անդրադարձել է «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների և ուղեվարձը չվճարած ուղևորների միջադեպին:

«Փետրվարի 14-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևանի ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։

Հաղորդում է ներկայացրել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։

Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video) «Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի թիրախում․ ի՞նչ է սպասվում» (video) Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է «Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video) «Ալիևի երկու կրակոցից հետո Նիկոլի իշխանությունից բան չի մնալու». Սուրեն Սուրենյանց (video) Առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am