ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները՝ վտանգավոր փակուղային իրավիճակում

Ամերիկայի ձայն Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին ֆինանսավորելու,ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքականիրավիճակն ապակայունացնելու մեջ: Թուրքիայի նախագահ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի հարցում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Անկարայում ուրբաթ օրն իր ներկուսական ելույթի ընթացքում Էրդողանը բացահայտ կերպով հարցականի տակ է առել Սիրիայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը: «Ինչու է Միացյալ Նահանգները ներգրավվում իր երկրից 12 հազար կմ հեռավորությամբ գտնվող պետության ներքին խնդիրներին: Տարածաշրջանում շատերն են տալիս այս հարցը, մենք՝ նույնպես», – հայտարարել է Էրդողանը: Էրդողանը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ իր խոստումներն ու պարտավորությունները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները փակուղի մտան, երբ ԱՄՆ-ը սկսեց աջակցել ու զինել Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Դաեշ-ի դեմ պայքարում: Պաշտոնական Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Թուրքիայում տեղի ունեցող խժդժությունների, ինչպես նաև՝ Դաեշ-ին ԱՄՆ-ից մեծ գումարներ փոխանցելու համար: «Դաեշ խմբավորմանը զինում են նրանք, ովքեր պնդում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ», – հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն խոչընդոտել է Դաեշ-ի դեմ իրականացվող հատուկ գործողությունները: Էրդողանը նաև նշել է, որ նրանք, ովքեր ստեղծել են այդ անողոք ահաբեկչական խմբավորումը, նաև ստեղծել են Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությունը» (PYD): Նշենք, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները բազմիցս են մեղադրել Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու համար: Նմանատիպ դավադրությունների տեսությունները սկիզբ առան հատկապես շրջանառվող այն լուրերից հետո, ըստ որոնց, Սիրիայի քրդական զինյալներն ու ԱՄՆ-ի զինված ուժերը թույլատրել են Դաեշ-ի հարյուրավոր զինյալների ու նրանց ընտանիքների անդամներին լքել շրջափակված սիրիական Ռաքքա քաղաքը: Միջազգային հարաբերությունների դասախոս Հուսեյն Բաբչին տեղեկացնում է, որ Վաշինգտոնի հանդեպ Անկարայի որդեգրած այս կոշտ դիրքորոշումն, անհետևանք չի մնա: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները առաջիկայում կարող են է՛լ ավելի սրվել՝ հաշվի առնելով Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող Էֆրին անկլավից Սիրիայի քրդական զինված ուժերի անհապաղ դուրս բերելու մասին Էրդողանի կոչը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը բազմիցս է զգուշացրել Էֆրինի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: Վերլուծաբանների կարծիքով, Էֆրինում ռազմական գործողություններ իրականացնելուց առաջ Էրդողանին հարկավոր կլինի ստանալ Մոսկվայի համաձայնությունը՝ հաշվի առնելով այնտեղ գտնվող ռուսական զորամիավորումների ներկայությունը: Այս համատեքստում, Էրդողանը նաև նշել է, որ այս շաբաթ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովին Էրդողանը, Պուտինն ու Իրանի նախագահը պատրաստվում են քննարկել Սիրիայի իրավիճակը: Նշենք, որ Անկարայի, Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են դեռ անցյալ տարվանից, ինչը ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Էրդողանը ուրբաթ օրը նաև հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը չեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինվորականների կողմից հնչեցված վիրավորանքների պատճառով: Էրդողանը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը կկազմալուծվի, եթե այս վերաբերմունքը չվերանա:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am