ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանն անվճար է հետազոտվել

Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով, որոնցում, ի թիվս այլ տեղեկությունների, տվյալներ են եղել նաև Վ. Շիրխանյանին պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության շրջանակներում ցուցաբերված բուժօգնության մասին: Այնուամենայնիվ, վերջինիս պաշտպան Հ. Ալումյանը լրատվամիջոցների հետ զրույցում, մասնավորապես հայտարարել է, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում, այն դեպքում, երբ դա կառավարության պարտականությունն է: «Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»: Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության(պետպատվերի) շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ, որոնց թվում` 1.15.02.2016թ. – Ստորին վերջույթների մագիստրալ անոթների Դուպլեքս հետազոտություն  «Դիագնոստիկա» ԲԿ-ում 2.     03.08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում 3.     04.08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում 4.     22.11.2016թ. – ա. ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա) բ.  Հոլտեր մոնիթորինգ գ.  ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ»  ԲԿ-ում: 5.30.11.2016թ. -  ԷՆՄԳ (էլեկտրանեյրոմիոգրաֆիա) - «Դիագնոստիկա» ԲԿ-ում 6.23.02.2017թ.,- ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ - «Էրեբունի» ԲԿ 7.24.03.2017թ. – կրկին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվությունը: Նույն օրը   կատարվել են  նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները: 8.03.04.2017թ. – ողնաշարի ՄՌՏ հետազոտություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 9.23.10.2017թ. – Հոլտեր ԷՍԳ, ինչպես նաև էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված հետազոտությունների գերակշիռ մասի դեպքում  Վ. Շիրխանյանի մոտ ախտաբանական լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Հավելենք նաև, որ մինչև կալանավորումը և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս կողմից օգտագործվող շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը տրվել են Քրեակատարողական ծառայության կողմից: Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին Վ. Շիրխանյանի՝ դատարան չներկայանալու պատճառներին, ապա նշենք, որ դա պայմանավորված է եղել վերջինիս մոտ արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար, ի դեպ, նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում) ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am