«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում։
«ԵՄ անդամակցությունը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը։ Անդամակցության որևէ այլ մեխանիզմ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ թեկուզ օրենքի տեսքով որևէ նախագծի մեկնարկ։ Ծայրահեղ դեպքում այս նախագիծը կարող է համարվել ԱԺ հայտարարություն կամ ուղերձ։ Եթե ՀՀ կառավարությունը ՀՀ անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններ և արդյունքում ստորագրվեր անդամակցության վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, հարցը պետք է դրվի հանրաքվեի»,-նշեց պատգամավորը։
Օհանյանը հավելեց, որ ո՛չ ՀՀ-ի կողմից կա նման դիմում, ո՛չ էլ ԵՄ-ի կողմից՝ դիրքորոշում.«Իսկ այս գործելակերպը կարող է միայն խաթարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ գործընթացը շեղելով 2017 թվականին ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրից»։
Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս նախագծի քվեարկությանը։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը