ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի

«Իրավունք» թերթը գրում է. «2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։

Նրան ի պատասխան նիստին ի տարբերություն Նիկոլի մասնակցած պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ասաց, որ Նիկոլը սովորական բանսարկու եւ ստախոս է. « Նման բան, ինչ որ ասաց պրն Փաշինյանը, տեղի չի ունեցել ընդհանրապես։ Որեւէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այդտեղ ներկա եմ եղել, չի եղել։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Եղել է քննարկում, քննարկումը վերաբերվել է բազմաթիվ հարցերի, հարգալից, փոխադարձ մթնոլորտում, եւ պատգամավորները լսելով կարծիքը՝ մեր հյուրերի, ներկայացրել են իրենց կարծիքը»։

Հասկանալի է, որ մինչեւ ուղն ու ծուծը ռուսատյաց եւ օտարների կամքը արտահայտող Նիկոլը փնտրում էր ցանկացած առիթ փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:

Սակայն անդրադառնանք Նիկոլի այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ պետք է համաձայնվենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշելով, որ Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող եւ դրանով նա անհարգա՛ից վերաբերմունք է դրսեւորել տասնյակ-հազարավոր հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, որոնք զհովել են Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:

Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:

Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմի` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:

Թեեւ, դա ամենամեղմ եւ գուցե Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ ցանկալի տարբերակը կլիներ, քանի որ ըստ քրեական օրենսգրքի Նիկոլ Փաշինյանը պետք է կրեր քրեական պատիժ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am