Նոր ինտրիգ՝ Վանաձորի քաղաքական կյանքում. ՀՎԿ-ն կդադարեցնի՞ բոյկոտը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր քաղաքական ինտրիգ է հասունանում վանաձորյան քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու՝ մինչ օրս գումարված նիստերը Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր ճանաչեց, իսկ այդ նիստերի ընթացքում կայացված որոշումները՝ ոչ օրինական: Դրանից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը ևս 2 այլ անդամներ: Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատալով ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում: Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք նորից բոյկոտելու են նոյեմբերի 23-ին նախատեսված նիստը: «Թե որ երկուսի մասին է խոսքը, չեմ կարող ասել, բայց մինիմում երկու այլ ավագանու անդամների ներկայություն փորձելու են ապահովել, որպեսզի ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ նվազագույն 17 հոգու ներկայություն ապահովեն»,- ասաց Քրիստ Մարուքյանը: Այս լուրը ճշտել չհաջողվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից: Վանաձորի քաղաքապետը մեզ ասաց, որ ինքը անձնական հարցերով խիստ զբաղված է, և ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին: ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները որոշել են շարունակել բոյկոտն ու նոյեմբերի 23-ի նիստին չեն մասնակցելու: Այլ հարցերի Վանիկ Էլիզբարյանը չպատասխանեց: Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, ապա նրանցից որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Նրանցից ոմանք սկզբում նշեցին, թե ավելի ուշ կկապվեն մեզ հետ ու կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, դրանից հետո, արդեն մի քանի օր է՝ կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 23-ին հրավիրված նիստին իրենց կուսակիցների մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույպես հստակ պատասխան չտվեց: Նա նախ խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել, այնուհետև անհասանելի դարձավ: Այնպես որ, Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում բացառված չեն անակնկալները, ինչպես որ դրանք եղան Վանաձորում ավագանու անդամների կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am