Փաշինյանը պատեպատ է նետվում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության:

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):

Բայց մյուս կողմից՝ այդ ամենը նրան առանձնապես չի օգնում: Նա առանց այդ էլ հասցրել է գրեթե 7 տարվա ընթացքում շատերին ձանձրացնել իր մշտական սոցցանցային ակտիվությամբ ու «չուտվող» հայտարարություններով, հակասական ու մերժելի արտահայտություններով, էժանագին շոուներով:

Հատկանշական է, օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջ շաբաթ պետական միջոցների հաշվին ԱՄՆ էր մեկնել՝ շրջագայության, թեպետ պաշտոնական հաղորդագրություններում դա հիշատակվեց որպես աշխատանքային այց: Իբր աշխատում էր, էլի: Ու ո՞րն էր այդ աշխատանքը: Գործնականում Փաշինյանը ոչինչ չասող մի քանի հանդիպումներ ունեցավ, որպես «հայ համայնք» հավաքված մի չորս տասնյակ մարդկանց հանդիպեց՝ անհաջող փորձելով «կռուտիտ լինել» ավելի վաղ Ցեղասպանությունը կասկածի տակ դրած իր հայտարարություններից, մասնակցեց ինչ-որ կրոնական խորհրդաժողովի, որին ոչ մի պետության առաջին դեմք չկար, ու՝ վերջ: Հա, մեկ էլ մի ընթրիքի մասնակցեց, որտեղ նույնիսկ սեղանների շուրջ չէր նստած, այլ, ասպես ասած, «կողքանց», որպես դիտորդ:

Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» արված հեռախոսային լուսանկարը կարելի է շրջանցել: Դա, ակներևաբար, բացառապես դյուրահավատների վրա ազդող (դա էլ է վիճելի արդեն) պատկեր ստանալու համար էր:

Ի վերջո, Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինչոր ծրարներ բացեց ու... գնաց ավտոբուսի թվային տոմս գնելու, ինչը, ի դեպ, նույնպես չստացվեց, համենայն դեպս՝ իր խոստովանությամբ:

Բայց, ինչպես ասվում է՝ մեկ րոպե:

Պետական միջոցների, նույնն է, թե՝ հերոս հարկատուների հաշվին երկրի թիվ 1 վարձու աշխատողը 7 օրով մեկնել է Միացյալ Նահանգներ: Իրենց ասելով՝ «աշխատանքային այցով»: Ի՞նչ աշխատանք է կատարել: Մի՞թե այդ աստիճանի ոչինչ չկար ասելու, որ նա ոչինչ չասաց, չամփոփեց իր այցի արդյունքները, եթե այդպիսիք կային: Փաստորեն, իսկապես ասելիք չկար:

Հիմա էլ մեկնել է Ֆրանսիա՝ արհեստական բանականության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի: Հընթացս, Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված:

Մյուս բնութագրական պահն այն է, որ ԱՄՆ-ից դեռ մի կարգին չվերադարձած, Փաշինյանը մի քանի սոցցանցային ակտիվացում ունեցավ ու բոլորն էլ հանրային տրանսպորտի հետ կապված: Նախ՝ հայտարարեց, թե թվային հարթակով չի կարողացել ավտոբուսի տոմս առնել, որովհետև համապատասխան թվային հմտություններ չունի: Սա զարմանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, դիրքավորվում է որպես ամենագետ, նա միշտ ձև է բռնում, թե ամեն ինչից հասկանում է, հարկային խնդիրներից մինչև տիեզերագնացություն, ավտոմեքենաշինությունից մինչև գիտության կազմակերպում: Ու մեկ էլ, հո՛պ, անակնկալ, «թվային հմտություններ» չունի՞: Այդ առումով ամենից տարօրինակն ու զավեշտականը նրա հետևությունն է, թե պետք է, ուրեմն, «թվային հմտություններ» ձեռք բերել, որպեսզի կարողանա... ավտոբուսի տոմս գնել:

Փաշինյանի այդ «հայտնագործությունը» ֆեյսբուքյան օգտատերերն ամենևին չգնահատեցին ու հենց իր գրառման ներքո բավականին նախշազարդ դիտարկումներ եղան: Մասնավորապես, մարդիկ միանգամայն տեղին նկատում էին, թե այդ ի՞նչ կարգի բարդացված համակարգ է, որ ավտոբուսի տոմս ձեռք բերելու պրիմիտիվագույն մի բանի համար թվային չգիտես ինչ հմտություններ են պահանջվում: Կամ ինչո՞ւ պիտի 40, 50 կամ 60 տարեկան մարդը ինչ-որ «թվային հմտություններ» ունենա, ինչ է թե՝ ավտոբուսի տոմս է գնում, ընդամենը:

Բայց, ինչպես ասվում է, չշեղվենք բուն խնդրից, այլապես կխորասուզվենք շատերին հետաքրքրած թեմայի, այն է՝ Փաշինյանին փոխադրած ավտոբուսների համարների հետ կապված «կոպերֆիլդյան» երևույթի մեջ: Դա չէ, այնուամենայնիվ, հիմնականը:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վարկանիշային անկումը շարունակվում է: Չնայած դա արդեն անկում էլ չի, այլ ամենաիսկական գահավիժում: Դե, մոտենում են իրենց բնորոշ հայտնի 7 տոկոսին:

Ավելին, երկիրը, հասարակությունը, իր գրեթե բոլոր շերտերով, ընկղմվել են լրջագույն պրոբլեմների մեջ. արտաքին-քաղաքական, անվտանգային, իրավական, սոցիալական, տնտեսական: Ֆորմալ առումով՝ կա կառավարություն, կա իշխանություն, բայց գործնականում այդ իշխանության ղեկավարն զբաղված է բացառապես իրեն տեսախցիկներին «ցույց տալով», ուրիշ ոչինչ: Ոչ մի իրական խնդիր որևէ լուծում կամ վերաբերմունք չի ստանում: Սա՝ այն պարագայում, երբ այդ խնդիրների մեծ մասի հարուցիչը հենց Փաշինյանի գլխավորած կառավարությունն է:

Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս՝ նավից շտապում է «պարահանդես», «պարահանդեսից»՝ նավ: Նիկոլ Փաշինյանն ինքզինքը պատեպատ է զարկում, բայց բացառապես իր սուզվող վարկանիշը մի կերպ ջրի երեսին պահելու համար: Նա համառ ջանքեր է գործադրում, բայց միայն... ինքն իրեն որպես իշխանություն պահելու համար: Իսկ թե ինչ կկատարվի կամ թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, դա Փաշինյանին արդեն չի հետաքրքրում ու, մեր մեջ ասած, առաջներում էլ առանձնապես չի հետաքրքրել («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

Մեծ հաշվով, կարծում ենք, արդարացված են այն գնահատականները, որ Փաշինյանը հայտնվել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին մեկուսացման, ոչ մեկին պետք չլինելու (Բաքվից ու Անկարայից բացի) վիճակում: Նման պայմաններում էական է այն, թե իրապես ընդդիմադիր ազգային ուժերը կկարողանա՞ն հնարավորինս արագ համախմբվել ու իրացնել համաժողովրդականի բնույթ ստացող դժգոհությունը՝ Հայաստանն այս դառը ընթացքից դուրս բերելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am