Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան

1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհավոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն ավարտված է)» (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղությանը շանս տվեք» (“Give Peace a Chance”) ստեղծագործության հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակվող պատերազմի դեմ, այլև ընդհանրապես հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից: Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը:

«Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Ինչպես միջազգային հարաբերությունների այն ժամանակվա շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարևորությունը, այնպես էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կավարտվի, եթե մենք դա ցանկանանք:

Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Ավելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնավոր ու անկանոն պատերազմներով, որոնց հաճախականության և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդյունքում կործանարարության աննախադեպ աճը մեկ անգամ ևս ի ցույց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդյունավետ միջոցը։

Վերջին տասնամյակներում ձեռք բերված (հատկապես՝ հայերիս) ցավագին փորձն ունի նաև օգտակար արժեք, քանի որ ստիպում է վերաիմաստավորել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժեհամակարգային օրակարգերն ու շատ օգտագործվող և չարաշահվող «խաղաղություն» հասկացությունը։ Այս սիրված բառն ունի շատ տարբեր երանգներ, բազմաբնույթ է իր իմաստներով և, որպես կանոն, հաճախ բացահայտ շահագործվում և չարաշահվում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:

Որքան էլ մեզ թվա հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել, քանի դեռ հարևանը պատրաստ է ուժի միջոցով մեծագույն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք, ովքեր հանուն «խաղաղության» հրաժարվում են որպես հակազդեցության միջոց՝ զսպող ուժի կիրառումից, հայտնվում են հակառակորդի ողորմածության ներքո: Հետևաբար, կեղծ խաղաղության քարոզումը պակաս վտանգավոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, ավելի է գայթակղում հակառակորդին:

Պատերազմների ամենակարևոր թիրախը հենց հակառակորդ հասարակության մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետություն հասկացության առաջին և առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինվում է «պետականով», որը հեռու գնացող հետևանքներ է ունենալու: Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմության վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դեպի ժխտման և ուրացման տանող Հայոց ցեղասպանության ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պետական բոլոր կայքերից նյութերի հեռացմամբ Արցախի մասին հիշողության ջնջումը, հայկական Սփյուռքի օտարումը՝ այս և այլ «հեղափոխական» նախաձեռնություններն անվանում են «գաղափարական վերափոխում», որի արդյունքում խոստանում են «իրապես անկախ պետականություն և խաղաղություն»: Բաքվում այդ նպատակը անվանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառվում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարևոր սյունը՝ ազգ-բանակը վերածվի այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի, որի արդյունքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կամ ընդհանրապես կվերանա: Ադրբեջանում սա անվանում են ապառազմականացում:

Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն: Այնուամենայնիվ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ և, ինչպես մեկ այլ հայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխվող աշխարհի առջև», խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտորեն կողջունեն, կքաջալերեն և կծափահարեն այսպես կոչված խաղաղության գործընթացը, բացարձակապես անտարբեր լինելով այն բանի հանդեպ, թե որքան կենսունակ պետություն կմնա Հայաստանը այդ «խաղաղության» արդյունքում: Ինչպես դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թյուրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտեզների օգտագործումից»:

Ջոն Լենոնն իր երազանքներն արվեստի միջոցով արտահայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր և ազդեցիկ: Պետական այրերի մեծությունն ու ազդեցությունը գնահատվում են ազգային շահերի սպասարկմանը միտված իրենց հեռատես քաղաքականությամբ, հատկապես ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար»,- գրել է Այվազյանը:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am