Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսաստանյան կողմի վճռականությունը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ դեսպանի, հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում Մոսկվան առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
«Ռուսաստանը լի է վճռականությամբ անհրաժեշտ ողջ օգնությունը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի զարգացման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման և հաղորդակցման ուղիների բացման հարցերում»,- հայտարարել է Կոպիրկինը՝ ելույթ ունենալով ՌԴ դիվանագետի օրվա առիթով ընդունելությանը։

Ըստ նրա, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի այն համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս տրամադրվածությունը հաստատել են հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։

Նա հավելել է, որ ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, իսկ Ռուսաստանն ամուր պահպանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկերոջ իր տեղը։

«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչը մնում են մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում և միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակցական կազմակերպությունները», - ասել է Կոպիրկինը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թուրք նախարարը «TRIPP»-ը անվանել է «Զանգեզուրի միջանցք» Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել. «Հրապարակ» Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների փաթեթ է գործարկել․ Աբրահամյան Իրանը զգուշացնում է․ հաջորդ պատերազմը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից Բաքուն ցանկանում է արագացնել TRIPP նախագծի մեկնարկը 6 ձայն՝ Ալիևի համար (video) Փեզեշքիան․ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ, բայց չի պատրաստվում կապիտուլյացիայի գնալ Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սպուտնիկ Արմենիա Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն Ռազմիկ Դավոյանը Լոնդոնի Southbank Centre մշակութային կենտրոնի Պոեզիայի ազգային գրադարանում Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար «Ժողովուրդ». Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am