ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ընդունում է՝ հունվարի 15-ին հրավիրված ասուլիսում Սուրեն Պապիկյանը ստել է՝ հայտարարելով, թե հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից, որի հետեւանքով մի շարք ռազմավարական նշանակության հատվածներ անցել են թշնամու հսկողության տակ, այդ թվում բնակավայրեր կիսվել, պաշտոնապես հրապարակվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,-ասել էր Այվազյանը։ Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024 թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էինք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ՝ այդպիսով, փաստացի, հաստատելով նման հուշագրի գոյությունը։ 2025թ. հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ն Սուրեն Պապիկյանին խնդրել էր մեկնաբանելք, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։

Պապիկյանի արձագանքն առավել քան տարօրինակ էր. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատարում հրապարակված է, ու ես նոր բան այստեղ չունեմ ավելացնելու»։

Այն, որ Ս. Պապիկյանն ասուլիսի ընթացքում ստել էր, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու, քանզի այդ հուշագիրը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով Պապիկյանի հայտարարությունը, ասուլիսից հետո «Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե երբ ու որտեղ է այն հրապարակվել ու տրամադրել արդեն «հրապարակված» հուշագրի օրինակը։ Կառույցից նախ 30-օրյա ժամկետ են խնդրել, ապա՝ պատասխանով փաստացի ընդունել, որ Պապիկյանը սխալ տեղեկություն է փոխանցել։

«Փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը հրապարակվել է 2021թ․ փետրվարին, ինչպես նաև դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մի շարք լրատվամիջոցներում և հասարակական-քաղաքական գործիչների սոցցանցերի անձնական էջերում»,- գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՊՆ-ից՝ միևնույն ժամանակ հրաժարվել հավելյալ տեղեկություն տրամադրելուց՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք) պահանջները։

Ստացվում է՝ մի կողմից ՊՆ-ն ընդունել է, որ Պապիկյանը սխալ տեղեկություն է փոխանցել ասուլիսին, մյուս կողմից պաշտոնապես հաստատում է՝ սոցիալական ցանցերում հրապարակված հուշագրի բովանդակությունը ճշմարտացի է,հետեւապես նաեւ ընդունում է, որ ՀՀ զորքերը տեղաշարժվել են, տարածքներ զիջել հակառակորդին՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, քանզի դրա սահմանադրականության հարցը չի քննարկվել։

Դատախազությունը, անտեսելով այս փաստերը. դառնում է հանցակից՝ երկրի սահմանադրական կարգի տապալմանն ու տարածքային ամբողջականության խախտմանը։

Ի դեպ, մամուլում և սոցիալական ցանցերում հուշագրի հնարավոր օրինակը հրապաակվել է շուրջ չորս տարի առաջ։ Փաստաթղթի բովանդակությունը հրապարակել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այն 6 կետանոց հուշագիր է: «1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր՝ ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի, այլ փաստաթուղթ էլ կա։ 2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են՝ ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Բագրատյանը։

ՊՆ-ն, հղում անելով սոցցանցերին, փաստացի հաստատում է Բագրատյանի խոսքերի ճշմարտացիությունը;

 

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 651 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am