Ինչ հետազոտությունների է ենթարկվել Վահան Շիրխանյանը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է տարածել կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ: «Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով, որոնցում, ի թիվս այլ տեղեկությունների, տվյալներ են եղել նաև Վ. Շիրխանյանին պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության շրջանակներում ցուցաբերված բուժօգնության մասին: Այնուամենայնիվ, այսօր վերջինիս պաշտպան Հ. Ալումյանը www.pastinfo.am կայքի հետ զրույցում մասնավորապես հայտարարել է, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում այն դեպքում, երբ որ դա կառավարության պարտականությունն է: «Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»: Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության(պետպատվերի) շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ, որոնց թվում` 1.15.02.2016թ. – Ստորին վերջույթների մագիստրալ անոթների Դուպլեքս հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում 03.08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում 04.08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում 22.11.2016թ. – ա. ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա) բ. Հոլտեր մոնիթորինգ գ. ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ» ԲԿ-ում: 5.30.11.2016թ. – ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) – «Դիագնոստիկա» ԲԿ-ում 6.23.02.2017թ.,- ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ – «Էրեբունի» ԲԿ 7.24.03.2017թ. – կրկին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվությունը: Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները: 8.03.04.2017թ. – ողնաշարի ՄՌՏ հետազոտություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 9.23.10.2017թ. – Հոլտեր ԷՍԳ, ինչպես նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) – «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված հետազոտությունների գերակշիռ մասի դեպքում Վ. Շիրխանյանի մոտ ախտաբանական լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Հավելենք նաև, որ մինչև կալանավորումը և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս կողմից օգտագործվող շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը տրվել են Քրեակատարողական ծառայության կողմից: Ինչ վերաբերում է, Վ. Շիրխանյանի՝ այսօր դատարան չներկայանալու պատճառներին, ապա նշենք, որ դա պայմանավորված է եղել վերջինիս մոտ արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար ի դեպ նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում) ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ»,- ասված է դրանում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am