Ինչ կարևոր փաստ է շրջանցում ՊԵԿ-ը

«Համերաշխություն» ՀԿ-ի պատասխանը Պետական Եկամուտների Կոմիտեին Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ թվում §Առինջ մոլին¦ վերաբերող տեղեկատվություն, որի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. 1. Նախ՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության առանցքում «Առինջ մոլն» է, և այն, որ այստեղ գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը 2.9 մլրդ. դրամի շրջանառություն և ունեն 338 աշխատող. մի կառույցում՝ 0.4 աշխատող: Առնվազն հասկանալի չէ, թե ի՞նչն է ՊԵԿ-ին զարմացրել եւ ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձում հակասություն գտնել մի տեղ, որտեղ որեւէ հակասություն իրականում չկա։ Հարկ ենք համարում փաստել, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ` 338 գումարած 748 աշխատող, որովհետև 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, և հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը։ 2. Երկրորդ կարեւոր փաստը, որը ՊԵԿ-ը շրջանցում է, այն է, որ §Առինջ մոլը¦, գործում է ամսական 12 օր, իսկ հայտարարության մեջ նշված մնացյալ տոնավաճառները աշխատում են ամսվա բոլոր օրերին: 3. ՊԵԿ-ը, չգիտես ինչու, մոռանում է, որ §Առինջ մոլ¦, §Փեթակ¦ և §Սուրմալու¦ առևտրային կենտրոնները գտնվում են տարբեր գոտիներում։ §Առինջ մոլ¦-ը գտնվում է Երևան քաղաքից դուրս, իսկ մյուսները` քաղաքի կենտրոնում են, որտեղ կա մի քանի անգամ ավելի մեծ մարդկային շարժ և հոսունություն: 4. §Փեթակում¦ և §Սուրմալույում¦ վաճառվում են բավականաչափ թանկ ապրանքներ, որի արդյունքում՝ տնտեսվարողների շրջանառությունները անհամեմատ ավելի բարձր են: 5. Դա է վկայում նաև §Փեթակում¦ և §Սուրմալույում¦ վարձավճարների հարյուրավոր և հազարավոր դոլարների հասնող չափը, ինչը ապացուցում է դրանց շահութաբերությունը։ 6. §Առինջ մոլի¦ ապրանքային տեսականին՝ հիմնականում հագուստեղեն և կոշկեղեն, վաճառվում է բավականին մատչելի գներով։ Բացի դա` «Առինջ մոլ» այցելող հաճախորդների վճարունակությունը բավականին ցածր է` §Փեթակի¦ և §Սուրմալուի¦ համեմատությամբ: 7. Բացարձակ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը «Առինջ մոլը համեմատում §Փեթակի¦ և §Սուրմալուի¦ հետ, երբ նրանց միջև կան էական տարբերություններ և յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Նախ, §Առինջ մոլը¦, ինչպես հայտնի է, ձևավորվել է §Հրազդան¦ մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականների տեղափոխման արդյունքում, և անհրաժեշտ է գնահատել, օրինակ՝ 2013-2014թթ. որքան է եղել նրանց շրջանառությունները: Երկրորդ՝ Հրազդան մարզադաշտից նրանց մեծ մասը տեղափոխվել է չափազանց փոքր շահութաբերություն ունենալու հետևանքով, նաև` որովհետև չեն կարողացել վճարել վարձավճարները: 8. «Առինջ մոլի» առևտրականները, որոնք տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտից, բնականաբար, դեռեւս չունեն համապատասխան հաճախորդների թվաքանակ: Ելնելով վերոնշյալից, մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ «Առինջ մոլը» պարտաճանաչորեն վճարում է իր հարկերը, ինչպես նաեւ` ցույց է տալիս համապատասխան շրջանառություն: Ուստի, շարունակում է անհասկանալի մնալ ՊԵԿ-ի կեցվածքը, հստակ թիրախավորումն ու այն անընդունելի մեթոդները՝ խուզարկություններ, վրաերթեր և այլն, որոնցով ՊԵԿ-ը իրականացնում է իր գործունեությունը: «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» Հասարակական կազմակերպություն

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am