Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար

Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին (Արծրունին) մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար։ Արզարունու գործողություններից տուժել է առնվազն 15 քաղաքացի։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք քաղաքացիներ խաբեության զոհ են դարձել՝ ցանկանալով ձեռք բերել նոր կառուցվող համալիրում բնակարան, սակայն հիմա ո՛չ շենքերը կան, ոչ գումարներն են վերադարձվել։ Մասնավորապես, երկու սփյուռքահայ գործարարներ Սևակ Արզարունին (Արծրունին) ու Վարդան Սրմաքեշը, անավարտ են թողել «Նուռ» բնակելի թաղամասի կառուցումը, որը գտնվում է Աջափնյակ համայնքի Հալաբյան–Ֆուչիկ փողոցների խաչմերուկում։ Այս համալիրի կառուցապատմամբ զբաղվում է «Արծաթ» ՓԲԸ-ն, որն էլ պատկանում է վերընշված գործարարներին։ Այս նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես սիրիահայերի, լիբանանահայերի, Արցախից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատ շահառուների գրավում էր կառուցապատման գործում մեծահարուստ Վարդան Սրմաքեշի մասնակցությունը, սփյուռքահայերի համար գրավիչ էր նաեւ Սևակ Արզարունու՝ իրենց պես հայրենադարձված լինելը։ Բայց 2020 թվականից կառուցվող Հալաբյան 55/1 շենքի շահառուները աստիճանաբար թևաթափ եղան՝ տեսնելով շենքի անմխիթար վիճակը, դանդաղ ընթացող շինարարությունը, անընդհատ Արզարունու կողմից հետաձգվող շահագործման ժամկետները։ Մեզ ահազանգած շահառուները հայտնում են, որ Արզարունին, օգտվելով Ֆուչիկի 6/1 շենքի կառուցապատողի սնանկ ճանաչվելու որոշումից, ձեռք է բերել այս շենքը ևս, որի արդյունքում «Արցախ» բանկը հիփոթեքային հիմունքներով Հալաբյան 55/1 հասցեում բնակարան ձեռք բերող շահառուների հետ կնքած վաճառողի հաշվին փոխանցված գումարի 95 տոկոսը վաճառողի կողմից տնօրինելու թույլտվություն է տվել՝ անտեսելով առանց գնորդի թույլտվության հատուկ հաշվից այլ հաշիվների փոխանցելու պայմանագրային կետը։

Պարզվում է, սակայն, պատմությունը միայն Աջափնյակ վարչական շրջանով չի սահմանափակվում, տուժել են նաև Դավթաշեն վարչական շրջանում բնակարան ձեռք բերելու համար վճարած քաղաքացիները։ Այս դեպքերի առնչությամբ տևական ժամանակ քննություն է իրականացվել, իսկ նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ հոկտեմբերին գործն ուղարկվել է դատարան՝ 15 դրվագով, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվել է գործարարներից միայն Սևակ Արզարունին։ Դատարան ուղարկված գործով, ինչպես արդեն նշվեց, տուժողի կարգավիճակում է 15 անձ, իսկ հափշտակված գումարի չափը հարյուրավոր միլիոնի է հասնում։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Արզարունին, հանդիսանալով «Եռանավ» և «Տայրք 1» ՍՊ ընկերությունների տնօրեն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կնքել է առոչինչ պայմանագրեր, վերցրել տարբեր չափերի գումարներ, մեկից 22.000 դոլար,մյուսից 68 հազար, երրորդից 55 հազար դոլար ու հափշատակել։ Բացահայտվել է նման 15 դրվագ։


Քրեական գործն արդեն չորս ամիս է՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում է։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am