Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով

Հունվարի 19-ին Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան մուտք էին գործել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բագրատաշենի անցակետով։ «Ազատություն»-ը դատական տեղեկատվական հարթակից պարզել է, որ Էրջան Յըլմազն ու Իբրահիմ Քայմակը սահմանը հատել են՝ ներկայանալով որպես Բուլղարիայի քաղաքացիներ ու ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Ընդ որում՝ «Դատալեքս»-ից պարզ է դառնում, որ նրանց սահմանն ապօրինի հատելուն օժանդակել է Հայաստանի քաղաքացի։ Արմեն Մկրտչյանը, ըստ գործում առկա տվյալների, կեղծ փաստաթղթերն անձամբ է տարել Վրաստան, որ Յըլմազն ու Քայմակը Հայաստան մուտք գործեն։

Մկրտչյանին դատարանը վերջնական պատիժ է նշանակել 3 միլիոն դրամի տուգանք։ Իսկ Էրջան Յըլմազի ու Իբրահիմ Քայմակի համար դատարանը 11 ամսով ազատազրկում է սահմանել՝ պետական սահմանն ապօրինի հատելու ու փաստաթղթեր կեղծելու համար։ Նրանք մինչ վճռի հրապարակումն արդեն մեկ ամիս ազատազրկման մեջ են եղել։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ Յըլմազն ու Քայմակը վտարվում են Թուրքիայի Հանրապետություն, Հայաստան նրանց մուտքն արգելվում է 10 տարով:

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Էրջան Յըլմազը հետախուզման մեջ է եղել 15 տարի, նրան ձերբակալելու ավելի քան 40, իսկ 6 տարի հետախուզման մեջ գտնվող Քայմակին՝ 10 օրդեր է ներկայացված եղել։ Ըստ թուրք իրավապահների՝ Յըլմազը հանցավոր կազմակերպության առաջնորդ է, իսկ Քայմակը՝ կազմակերպության անդամ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Իրանը մտնելու էր Նախիջևան և դուրս շպրտեր Թուրքիային, եթե․․․ Հայկ Նահապետյան (video) Մեծ ձախողումից հետո ԱՄՆ-Իսրայել անցել են 4-րդ պլանին․ ի՞նչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Թուրքիայում «patriot» զենիթահրթիռային համալիր է տեղակայվել Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ Armlur Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ՔՊ-ի բրիգադիր Նիկոլը գալիս էր Էջմիածին․ Էջմիածնի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը (video) Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am