ՔՊ-ում դիրքային մարտեր են

«Հրապարակը» գրում է․ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած քննարկումը լավագույնս ի ցույց դրեց իշխանության ներսում ընթացող վերադասավորումները եւ ներիշխանական ողջ «խոհանոցը»։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը «չիստկա» է սկսել իր թիմում, երկու պատգամավոր հեռացվեցին, տասնյակներով հայտնվել են նրա սեւ ցուցակում: Արտաքին քաղաքական վճռորոշ զարգացումներին ընդառաջ Փաշինյանը փորձում է իրեն շրջապատել բացառապես հոգով-սրտով իրեն նվիրված ուսապարկերով, որպեսզի որ պահին ինչ ուզենա, պարտադրի խորհրդարանին, եւ ոչ մեկի մտքով չանցնի հակադրվել Փաշինյանին։

 


Սակայն, մյուս կողմից, ՔՊ-ականներից ոմանք էլ են ակտիվություն դրսեւորում, փորձում են իշխանության ներսում եղանակ ստեղծող դառնալ, որ Փաշինյանն իրենց հետ հաշվի նստի, իշխանության հաջորդ «սռոկից» առաջ իրենց չդարձնի երիտասարդ թոշակառուներ, այլ ընդգրկի ընտրական ցուցակում, ավելին՝ թիմի ներսում կշիռ ունեցողներին էլ ավելի բարձր գնահատի՝ բարձր պաշտոններում նշանակելով։ Թեեւ չի բացառվում նաեւ, որ հասկանում են` իրավիճակը շատ է սրվել, եւ ցանկացած պահ կարող է այս իշխանության վերջին օրը լինել, պետք է ՔՊ-ից որոշակիորեն տարանջատվել:

Ամենաանսպասելին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի պահվածքն է, որը վերջին ամիսներին աննախադեպ ակտիվութուն է դրսեւորում թե՛ օրենսդրական նախագծեր հեղինակելու տեսանկյունից, թե՛ թիմի ներսում ընդդիմադիր դիրք զբաղեցնելու առումով։ Կուսակցական վերջին նիստերին նա զեկույց էր ներկայացրել անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու նա անգամ իրար քաշքշել էին։ Երեկ էլ տնտեսական հանձնաժողովում քննարկում էին Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել ըստ շրջանառության, այսինքն՝ կատարված խաղադրույքների 10 տոկոսը ընկերությունը վճարի պետբյուջե։ Սարգսյանի ներկայացրած նախագիծը բուռն քննարկումների, քննադատությունների արժանացավ, ՔՊ-ականներից Հայկ Ցիրունյանն ասաց, թե խաղամոլության ցուցանիշն այդպիսով չի կրճատվելու, փոխարենը բիզնեսին ենք հարվածելու, Բաբկեն Թունյանն էլ մի 20 անգամ կրկնեց, թե կառավարությունը եզրակացություն չի տվել նախագծին, չեն քննարկել ոլորտի ներկայացուցիչների հետ, ուստի լավ կլինի երկու շաբաթով հետաձգել՝ մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստ։

 


Հայկ Սարգսյանը կրկնում էր, որ նախագծով խաղամոլության կրճատման խնդիր չի դրված, այլ բուքմեյքերները գերշահույթ են ստանում, առաջարկում է ավել հարկել։ Պնդեց նաեւ, որ կառավարության ֆինանսատնտեսական կոմիտեում քննարկել են, բոլորը դրական գնահատական են տվել, եւ տեխնիկական խնդիր է պաշտոնական եզրակացության չլինելը, ինչին ի պատասխան՝ քննարկմանը ներկա ֆինանսների փոխնախարարը հակադարձեց, թե ճիշտ չէ այդպես ներկայացնելը, թե` չենք հասցրել եզրակացություն տալ, եթե պետք է լինում, գիշերն էլ ենք աշխատում։ Մոտ մեկ ժամ իշխանական պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները, փակ ցիկլի մեջ ընկած, քննարկում էին՝ նախագիծը հիմա՞ քվեարկել, թե՞ 2 շաբաթով հետաձգել։ Հայկ Սարգսյանը երկու ոտքը դրել էր մի մաշիկի մեջ եւ ուզում էր իր խոսքն առաջ տանել, Բաբկեն Թունյանն էլ, հղում անելով կառավարության եզրակացության բացակայությանը, գրեթե խնդրում էր, որ քարը փեշից թափի, եւ համապարփակ քննարկեն ու նոր քվեարկեն։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա ստանձնեց «կինոյի տղու» դերն ու սկսեց «ճղճփել» իր կուսակից ընկերներին։ «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք... Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք... Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»,- բորբոքվեց նա։ Պատասխանելով փոխնախարարին էլ՝ ասաց. «Կառավարության նիստի ձայնագրությունները կան, կհանեմ կուղարկեմ»։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները չէին հիշում, որ ոլորտի վերաբերյալ օրենք են ընդունել, որ քաղաքացին չի կարող հայտարարագրված եկամուտների 20 տոկոսից ավելի խաղադրույք կատարել, երբ ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանը հպանցիկ խոսեց այդ օրենքի մասին, մյուս ՔՊ-ականները վրա տվեցին, թե նման օրենք չեն ընդունել։ Սարգսյանն իր դիմաց դրված համակարգչով բացել էր այդ օրենքը եւ կուսակիցների անգրագիտությունն էր մատնանշում. «Քանի որ դուք կարդալ չեք սիրում ու չեք էլ հիշում՝ ինչ օրենք եք ընդունել, ես կընթերցեմ այն»։ Հայկ Սարգսյանի խարազանումը տվեց իր արդյունքը` նախագիծն առանց հետաձգելու քվեարկելուն դեմ ըլլալով՝ կողմ քվեարկեցին հանձնաժողովի 3 անդամներ՝ Նարեկ Ղահրամանյանը, Սերգեյ Բագրատյանը եւ վարչապետի նախկին խորհրդական, վերջերս պատգամավոր դարձած Ալիկ Ավետիսյանը, ձեռնպահ եղան Թունյանն ու Ցիրունյանը։

Այնուամենայնիվ, խիստ տարօրինակ էր այն, որ կառավարությունը նախագծին եզրակացություն չէր տվել, թեպետ կոմիտեում քննարկման ժամանակ բոլորը դրական են արտահայտվել։

 


Արժե այս քննարկման մասնակիցներին հիշեցնել, որ մի քանի տարի առաջ էլ ՔՊ-ի ջանքերով բուքմեյքերների գովազդն արգելվեց լրատվամիջոցներում, ինչի պատճառով մեծ վնասներ կրեցին լրատվամիջոցները: Նման քայլը բացատրում էին իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարով, բայց կյանքը ցույց տվեց, որ խաղամոլությունն անշեղորեն աճում է մեզանում, միայն ԶԼՄ-ները տուժեցին այդ օրենքից: Թեեւ գուցե այս իշխանության ուզածն էլ հենց դա էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 02․ 25 թ համարում

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր. Ասատրյան #ՈՒՂԻՂ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ «Թոշակների ավանտյուրան և Նիկոլի թալանը»․․․ թվեր ու փաստեր․ Հովհաննիսյան (video) Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նարեկի առողջական վիճակի պատասխանատուները ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները 8 աստիճանով կբարձրանա օդի ջերմաստիճանը, ինչի զուգահեռ ձյան տեսքով տեղումներ կլինեն. Սուրենյան Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է Սամվել Կարապետյանի՝ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը լինելու է փրկության ծրագիր. Մխիթարյան Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունները շարունակելու իր ծրագրերի մասին Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ պայմանավորվածությունները Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. «Հետք» Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազանը՝ ԵԽԽՎ–ին Վենեսուելայի օդային տարածքը շուտով կբացվի. Թրամփ Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025 թվականին. «Ժողովուրդ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բարելավվել է․ դուստրը մանրամասներ է հայտնել Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ Այս հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է Փաշինյանի այսօրվա բրիֆինգից հետո կրկին կարիք կա անդրադառնալու նրա քարոզչական հիմնական թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am