Կուսակցությունները պահելու և զարգացնելու համար պետք է պետությունը գումար հատկացնի

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ 3 եւ ավել տոկոս ձայն հավաքած կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքներն այսուհետ բյուջեից գումար ստանան։ Այսինքն, վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշներով ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից 5-ը՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները իրենց հավաքած ձայների համապատասխան կստանան՝ ՀՀԿ-ն 30 մլն դրամ, «Ծառուկյան» դաշինքը՝ 17 մլն դրամ, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ 4-ական միլիոն, իսկ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն՝ 2 մլն դրամ։ Պարույր Հայրիկյանը, որը բավականին լավ է հիշում անցյալը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը, ելնելով միջազգային փորձից, ժամանակին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել է նման օրենք ընդունել։ «Այսինքն, եթե Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկիրը ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն է, ուրեմն նշված ինստիտուտները պահելու և զարգացնելու համար պետք է պետությունը գումար հատկացնի։ Հայաստանում վերջին տարիներին այն սահմանափակվում էր ընդամենը ընտրությունների ժամանակ գումար տրամադրելով։ Ժամանակին պառլամենտ անցած կուսակցություններին որոշ միջոցներ հատկացրեցին, բայց այդ ավանդույթը չարմատավորվեց, քանի որ ՀՀՇ-ն նպատակ չուներ, որ իրենցից բացի այլ կուսակցություն ասպարեզում երևա։ Ընդհակառակը, ամեն ինչ անում էին, որ միայն իրենք մնան»,- ասաց Պ. Հայրիկյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am