ՊԵԿ-ը կենտրոնացել է միայն «Առինջ մոլի՞» վրա

Ամենամեծ տոնավաճառը հենց «Առինջ մոլն» է. այնտեղ գրանցված է 748 հարկ վճարող, «Փեթակում»՝ 345, «Սուրմալուում»՝ 361։ Պարզ ասած՝ «Սուրմալուի» 361 հարկատուները վճարում են մոտ 1,6 անգամ ավելի շատ հարկ, քան «Առինջ մոլի» 748 հարկատուները։ Միջինացված ցուցանիշները հենց դա են ցույց տալիս, մեկ հարկատուի միջին ամսական հարկը «Սարմալուում» կազմում է 1 մլն 265 հազար դրամ, «Փեթակում»՝ 1 մլն 144 հազար, «Առինջ մոլում»՝ 385 հազար։ Տարբերությունը՝ ավելի քան 3 անգամ։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Բանն այն է, որ հարկերի ծավալն ուղղակիորեն կապված է շրջանառության ծավալների հետ։ Ինչքան մեծ է շրջանառությունը՝ այնքան մեծ է վճարվելիք հարկերի չափը։ Ու հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Մինչեւ մեկ մլն դրամ շրջանառություն ունեցողները երեք տոնավաճառներում էլ մոտավորապես նույնքան հարկ են վճարում, 1-3 մլն շրջանառություն ունեցողները՝ նույնպես, եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ ըստ միջակայքերի երեք տոնավաճառների առեւտրականների վճարած հարկերի ծավալները համադրելի են։ Բայց… Ամենահետաքրքիրը հենց այստեղ է։ Ավելի ճիշտ՝ ստվերն է հենց այստեղ։ Մինչեւ 1 մլն դրամի շրջանառություն ունեցողների (կամ՝ ցույց տվողների) տոկոսը հարկ վճարողների ընդհանուր թվում կազմում է. «Փեթակում»՝՝ 2,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 4 տոկոս, «Առինջ մոլում»՝ 21 տոկոս։ Կամ՝ վերցնենք մինչեւ 3 մլն շրջանառություն ունեցողների տոկոսը. «Փեթակում»՝ 18,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 16, «Առինջ մոլում»՝ 49։ Ակնհայտ է, որ իրականում նման ահռելի տարբերություն լինել չի կարող, եւ մեծ է հավանականությունը, որ «Առինջ մոլում» շատերը պարզապես թաքցնում են իրական շրջանառությունը։ Հենց դա էլ փորձում է բացահայտել ՊԵԿ-ը, ու հենց դա էլ «Առինջ մոլի» «պարտաճանաչ հարկատուներն անվանում են տեռոր (փաստորեն մյուս բոլոր տոնավաճառների առեւտրականները վաղուց զոհվել են տեռորիստական ակտերից ու հիմա առեւտուր են անում հետմահու)։ Ի դեպ՝ տեռորի մասին։ Այնպես չէ, որ ՊԵԿ-ը կենտրոնացել է միայն «Առինջ մոլի» վրա։ Այդ տոնավաճառում ՊԵԿ-ն ընդամենը 8 խախտում է արձանագրել, «Փեթակում»՝ նույնպես, իսկ «Սուրմալուում»՝ 14։ Իսկ թե ինչու են ամենաշատը հենց «Առինջ մոլի» առեւտրականները բողոքում՝ հասկանալի է. ո՞վ կցանկանա զրկվել արտոնյալ տոնավաճառի աշխատակցի կարգավիճակից։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am