Որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել

Ի՞նչ պետք է անեն Վիգեն Սարգսյանը, օրինագիծը մշակողները, իշխանությունները դասալիքների ճանապարհը կտրելու, դասալքությունը կրճատելու, բանակում որակյալ կադրեր, բարձր ինտելեկտուալ հրամկազմ ունենալու համար։ Հուսով ենք՝ կկարդան։ Առաջին, ինչպես Իսրայելում, այնպես էլ մեզ մոտ, պետք է հումանիտար ոլորտի ուսանողների համար տարկետում չլինի։ Լինի միայն տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Սրանով Հայաստանում կխրախուսվեն տեխնիկական գիտությունները, դրանց որակը կբարձրանա։ Նույնը՝ բժիշկների, թարգմանիչների դեպքում։ Ինչպես՝ Իսրայելում։ Երկրորդ, որքան էլ սկանդալային սա հնչի, մի շարք երկրների փորձը ուսումնասիրելով ենք ասում, որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել։ Չծառայելու արժեք սահմանվի, հաշվեն, թե երկու տարում մեկ զինվոր պահելու, հանդերձավորելու, զինելու, սնելու համար որքան գումար է ծախսվում, պլյուս՝ աշխատավարձը, կկազմի՞, օրինակ, 12 միլիոն դրամ, արժեզրկում, տարբեր սանդղակ-գործակիցներ հաշվելով, սահմանեք 15 մլն դրամ։ Թող վճարեն, չծառայեն, այդ գումարով մի հատ նորմալ զինծառայողի պայմանագիր կնքեք, լավ աշխատավարձով, պայմաններով, հարցը փակվի։ Արդյունքում՝ տարատեսակ կոռուպցիոն երեւույթները խիստ կկրճատվեն, զինկոմ-գեներալները ահագին եկամուտներից կզրկվեն։ Եվ վերջապես, երրորդ առաջարկը, որր բխում է երկրորդ առաջարկից, քանի որ հարց կարող է առաջանալ, թե ուրեմն, ինչ-որ մարդիկ կարող են չծառայել, իրենց քեֆին ապրել եւ այլն, եւս մեկ բան պետք է անել, ինչպես՝ գործնականում Իսրայելում է. բանակում ծառայություն չանցկացրած անձանց պետք է արգելվի պետական կառույցներում աշխատել։ Պետք է սահմանվի այդ պետական կառույցների ցանկը, դրանց մեջ պետք է պարտադիր լինեն՝ Ազգային ժողովը, կառավարությունը՝ իր բոլոր նախարարություններով ու առընթեր մարմիններով, նախագահական աշխատակազմը, ուժային կառույցները։ Իմիջիայլոց, ծիծաղելի փաստ է. ոստիկանական համակարգում աշխատանքի ընդունվելու համար ծառայած լինելը պարտադիր է, իսկ ահա Պաշտպանության նախարարությունում՝ ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, որ նման օրենք ընդունվի։ Ինչքան կարիերիստի վերջը կգա։ Մեզ կարող են մեղադրել իշխանափոխության կոչեր անելու մեջ, քանի որ եթե հանկարծ մեր առաջարկները ընդունվեն, խորհրդարանի պատգամավորների կեսը վարի կգնա, կառավարության աշխատանքը կաթվածահար կլինի։ Նախագահականում տեքստեր գրողներ ու օգնականներ չեն լինի։ Խնդրեմ, երեք առաջարկ, չենք ասում, պարտադիր ընդունեք, բայց քննարկեք, մանավանդ՝ երրորդը։ Սպասում ենք ողջամիտ ժամկետներում ողջամիտ պատասխանի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am