Փաշինյանը մերժում է Հայոց ցեղասպանության ժխտման հանցագործությունը․ Սասունյան

Այն պահից ի վեր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի առաջ Հայոց ցեղասպանության փաստերի մասին անտեղի հարցեր բարձրացնելու խայտառակ փորձ արեց, նա և նրա կույր հետևորդները փորձում են արդարացնել իրեն ամոթալի հայտարարությունների համար:

Փաշինյանը շվեյցարահայ խմբին անհոգորեն ասաց. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել»։ Ապշեցուցիչ է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց Հայաստանի Հանրապետության վարչապետը ձևացնում է, թե չգիտի՝ «ինչ է տեղի ունեցել և ինչու»։ Չեմ կարծում, որ պատճառը նրա գիտելիքների պակասն է․ նա շատ լավ գիտի, թե ինչ է ասում և ինչու։

Նա շարունակեց՝ ավելի շինծու հարցեր տալով․ «Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանին պետք է ասել, որ 1950-ից և 1939-ից շատ առաջ, դեռևս 1921-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ապրիլի 24-ը սահմանել էր որպես «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակի օր։

Փաշինյանը անցյալում ևս նման կասկածելի հայտարարություններ է արել: Հանրությանը շփոթեցնելու համար նա պարբերաբար հերքում է իր նախորդ հայտարարությունները և պնդում, որ իրեն սխալ են հասկացել: Մի բան հաստատ է. ադրբեջանցիներն ու թուրքերը ցնծում են, որ Հայաստանի վարչապետը համաձայն է նրանց հետ՝ «ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցում»:

Փաշինյանին արդարացիորեն դատապարտեցին ամբողջ աշխարհի նշանավոր հայերն ու կազմակերպությունները: Նա խիստ քննադատության ենթարկվեց Կաթողիկոսներ Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի, տարբեր պատմաբանների և Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետների, Լեմկինի ինստիտուտի և Շվեյցարիայի, Բելգիայի ու Հայաստանի հայկական կազմակերպությունների կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը անարգել է հայ ժողովրդի բոլոր սրբազան խորհրդանիշները՝ Արարատից մինչև Հայաստանի զինանշանը և բազմիցս պնդել, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը դրսևորվել է արտաքին ուժերի կողմից՝ նկատի ունենալով Խորհրդային Միությունը, նա ընդհուպ մոտեցել է Հայոց ցեղասպանության փաստերի ժխտմանը, որը համարվում է հանցագործություն Հայաստանում և պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ։
Փաշինյանի հայտարարությունը, թե ինչու Հայոց ցեղասպանությունը 1939 թվականին օրակարգում չի եղել, և որ այն օրակարգում հայտնվել է միայն 1950 թվականին, շատ պարզ բացատրություն ունի։ Դավադրության տեսությունների կարիք չկա․ Ստալինի բռնատիրական վարչակարգի տապալումից հետո, որը պատժում էր ազգայնականության դրսևորումները բանտարկությամբ, աքսորով և նույնիսկ մահապատժով, ճնշիչ միջավայրը սկսեց աստիճանաբար մեղմվել, ինչը թույլ տվեց Խորհրդային Հայաստանում կառուցել Սարդարապատի և Հայոց ցեղասպանության հուշահամալիրները:

Միևնույն ժամանակ, ինչպես 1939 թվականից առաջ, այնպես էլ 1950-ից հետո, սփյուռքահայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով ճանաչել այն և վերադարձնել բռնազավթված Արևմտյան Հայաստանը Թուրքիայից: 1940-ականների վերջին ՄԱԿ-ին և խոշոր տերություններին ներկայացվեցին հուշագրեր և միջնորդություններ: Տասնյակ հազարավոր հայեր բողոքի ցույցեր անցկացրեցին Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց պատմական իրավունքները:

2009 թվականի օգոստոսի 20-ին Փաշինյանը գրել է իր «Բանտային օրագիրը. ցեղասպանության մեխանիկան» վերնագրով և անցած շաբաթ այն կրկին հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երևույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երևույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողության հիմքում»։ Որքան էլ տարօրինակ է, սակայն Փաշինյանը ցեղասպանության մեղքը գցում է զոհերի վրա։

Ուզում եմ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել երկու առանցքային փաստաթղթերի վրա.

1) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունված օրենքը. մենք «դատապարտում ենք 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն և ապրիլի 24-ը հայտարարում հայերի ցեղասպանության գոհերի հիշատակի օր»։
2) ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը․ «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը․
ա/ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
բ/ Սույն հոդվածի «ա» մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
- հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
- իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Ցավոք, Փաշինյանի հայտարարությունները նույնանման են Թուրքիայի կառավարության ժխտողական ռազմավարությանը։ Թուրքերը համանման հարցեր են բարձրացնում՝ կասկածի տակ դնելու համար Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:

Քանի որ Հայաստանի դատական համակարգը ներկայումս գտնվում է Փաշինյանի վերահսկողության տակ, ոչ մի դատավոր չի համարձակվի նրան մեղավոր ճանաչել: Բայց երբ նա այլևս իշխանության ղեկին չի լինի, անկախ դատավորը նրան կպատժի ցեղասպանության ժխտման մասին օրենքը խախտելու համար:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am