Տխուր է, որ բժշկի գործունեությունը պատշարի աշխատանքի հետ են համեմատում

Շատ տխուր է, որ ունեմ գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը համեմատում են պատշարի հետ,այս մասին  ԱԺ-ում Քրեական օրենսգրքով բժիշկների նկատմամբ բռնություն կատարողների պատիժը խստացնելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ նշել է ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը: «Բժիշկները շատ հաճախ հոգեբանական անհավասար վիճակում են լինում, ու կարող են հունից դուրս գալ: Սակայն դա չի նշանակում, որ նրան պետք է բռնության ենթարկել: Երբ սպանել են, ասենք, Շտապօգնության բժշկին, էլ ո՞վ պետք է օգնի հիվանդին: Մենք այս օրենքով չենք ասում, որ բուժաշխատողը պետք է արտոնյալ լինի, սակայն ասում ենք, որ հիվանդը նրա մոտ շատ հաճախ գալիս է նյարդային վիճակում: Ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի աշխատանքը»: Հարակից զեկուցող Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում նախ ասաց. «Աստված բոլորիդ ու բոլորիդ բարեկամներին առողջություն տա, որ բժշկի կարիք չլինի: Մենք խոսում ենք այն արժեքի մասին, որ պաշտպանում է բժիշկը: Քր.Օր-ում կան հոդվածներ, որտեղ կան մասնագիտություններ, որոնք առանձնացված են բռնության մասով: Կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծի օգտին»: Բաբլոյանի խոսքով, երբ առանձնացնում ենք այս կամ այն մասնագիտությունները, մենք նրանց ոչ թե տալիս ենք արտոնություններ, որ բուժաշխատողը արտոնյալ լինի, այլ որովհետեւ նրանք աշխատում են ծանր պայմաններում. «Ինչպես կարող ենք մենք բժշկին համեմատել պատշարի ու տիեզերագնացի հետ։  Զարմանում եմ, որ կան նման մոտեցումներ մեր երկրում»,- իր ելույթում նշել է Արա Բաբլոյանը։ Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am