Արտակարգ դեպք Երևանում. մանկատան նախկին սանի կինը ամուսնուց գողացել է նրա ողջ ունեցվածքը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 Ա 25-րդ հանրակացարանի 40 տան բնակիչ, 39-ամյա Արթուր Աբրահամյանը հայտնվել է ցավալի և արտակարգ դրության մեջ: Վերջինս Գավառի մանկատան սան է և նշված հասցեում է բնակվում 1991 թվականից: Արթուրին իր ծանոթներից մեկը ընտանիք կազմելու նպատակով ծանոթացնում է ոմն Լաուրայի հետ: Նրանք սկսում են միասին ապրել Լաուրայի 4-ամյա որդու հետ միասին, որոնց Արթուրը պահում է իր տանը, կերակրում և հոգում բոլոր կարիքները: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արթուրը լացակումած պատմեց, որ ամուսնական 4 տարիների ընթացքում վեճերը անպակաս են եղել, կինը իրեն ծեծել է կամ այլ մարդկանց է ասել, որ ծեծեն: Արթուրը, աշխատելով Էրեբունի թաղապետարանի կանաչապատման բաժնում որպես բանվոր, իր աշխատավարձով և 2-րդ կարգի հաշամանդամության թոշակով գնել է տան համար անհրաժեշտ ամեն ինչ, ճիշտ է օգտագործված, բայց սարքին վիճակում: Երեխային մշտապես գումար է տվել, կնոջ քմահաճությունները բավարարել, ինչպես նաև փակել կնոջ նախկինում կուտակած պարտքերը: Արթուրը նաև ասաց, որ պարբերաբար կինը իրեն վիրավորանքներ է հասցրել` ասելով, որ նա որբ է, իսկ մայրը անբարոյական, որ իրեն մանկատանն է թողել: Երեկ՝ նոյեմբերի 15-ին, պատահել է այն, ինչ Արթուրի արցունքների և նման իրավիճակում հայտնվելու պատճառն է հանդիսանում: Լաուրան կեսօրին, երբ Արթուրը աշխատանքի է եղել, հավաքել է տան գրեթե ամբողջ իրերը՝ սպիտակեղենը, սպասքը, լվացքի մեքենան, կահույքը և այլն, տունը ամբողջովին տակնուվրա արել, ջարդել սանհանգույցի մի քանի խողովակներ և հեռացել: Արթուրը երեկոյան վերդարձել է տուն և տեսել, որ տունը դատարկվել է, և չկան այն իրերը, որոնք իրեն պետությունն էր տրամադրել կամ ինքն էր իր արդար քրտինքով վաստակել: Զանգահարել է Ոստիկանություն, ցուցմունք է տվել, սակայն թաղային ոստիկանությունում ասել են, որ արարքը գողություն չի, և կինը իր հետ տարել է այն ամենը, ինչ իրենք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում: Արթուրը պնդել է, որ կինը իր տուն է եկել դատարկ ձեռքերով, ամբողջ 4 տարիների ընթացքում երբեք չի աշխատել և որ այդ ամբողջ ունեցվածքը իրեն է պատկանում: Հուսահատ տղամարդը խնդրեց ՀՀ Ոստիկանապետից, ՀՀ վարչապետից և մյուս բոլոր իրավապահ կառույցներից, որ բացահայտեն գողությունը և իր ունեցվածքը իրեն վերադարձնեն, քանի որ ականատեսներ կան, թե որտեղ է այժմ գտնվում այդ ամենը:   Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am