«Ռուսաստանը հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները». փորձագետ

Օրերս Ատլանտյան խորհուրդ հաստատությունում կայացավ «Ռուսաստանի սահմանային պատերազմներն ու սառեցված հակամարտությունները» խորագրով Ջեյմս Քոյլի հեղինակությամբ գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի հետխորհրդային երկրների նկատմամբ վարած քաղաքականության ու հետխորհրդային հակամարտությունների մասին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Աշխատությունը դիտարկում է Պուտինի արտաքին քաղաքականության մոտեցումները քաղաքական ռեալիզմի տեսության տեսանկյունից և բացահայտում ընդհանրություններ մոլդովական, ուկրաինական, վրացական և ղարաբաղյան հակամարտություններում»,- ասում է միջոցառումը վարող Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Լաուրա Լինդերմանը: Հեղինակի կարծիքով Ռուսաստանի վարած քաղաքականությունը ապակառուցողական է և չի նպաստում հետխորհրդային հակամարտությունների կարգավորմանը: «Իր սահմաններում ռուսական ոտնձգություններին հակազդելու շատ միջոցներ չունենք: Պատճառը նրանում է, որ նախագահ Պուտինը հստակ նշել է, որ կօգտագործի ռազմական ուժ՝ պաշտպանելու այն, ինչ որակվում է նրա կողմից որպես իր երկրի ազգային շահ: Նմանատիպ պատասխան արձագանքը մեզ կտանի սառըպատերազմյան հին օրեր, ուր ոչ ոք չի ցանկանում վերադառնալ»,- ասում է Քոյլը: Հեղինակը պնդում է, որ Մոսկվան ստեղծում է հակամարտություններ կամ նպաստում դրանց սառեցմանը, որպեսզի թուլացնի, պառակտի հետխորհրդային երկրները՝ իր ազդեցությունը վերջիններիս նկատմամբ պահպանելու համար: «Ռուսաստանը փորձում է թուլացնել մյուս երկրներին՝ այդ միջոցով ուժեղացնելով իր ազդեցությունը նրանց նկատմամբ» Ըստ հեղինակի՝ ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն տարբերվում է մնացած հակամարտություններից, քանի որ այս պարագայում ի սկզբանե Մոսկվան հավասարապես աջակցում էր ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմերին: Սակայն հեղինակը պնդում է, որ հետագայում ռուսական կողմը ավելի շատ հակվեց դեպի Հայաստան ինչ-ինչ պատճառներից ելնելով: Նա առանձնացրեց մեկ այլ տարբերություն ևս. «Եթե նայեք այլ հակամարտությունների, ապա Մոլդովայում և Վրաստանում կային ռուս խաղաղապահներ: Ուկրաինայում Մոսկվան առաջարկել էր իր խաղաղապահ զորքերը, սակայն ղարաբաղյան հակամարտության շփման գոտում չկան ռուսական խաղաղապահներ, այլ՝ միայն հայկական և ադրբեջանական զորքեր»,- նշում է Քոյլը: Գործող բանակցային ձևաչափն ըստ նրա չի գրանցել որևէ հաջողություն: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ այստեղ բոլորը աշխատում են միասին, Ռուսաստանը բազմիցս փորձեր է ձեռնարկել ամերիկյան և եվրոպական կողմերին դուրս մղելու ուղղությամբ: Հեղինակի կարծիքով, դեռևս Ելցինի օրոք ռուսական արտաքին քաղաքականությունը հստակ ազդարարում էր, որ հետխորհրդային տարածքը հանդիսանում է Մոսկվայի ազդեցության գոտի: Քոյլը գտնում է, որ ռուսական այս քաղաքականությանը կարող է հակազդել հետխորհրդային երկրների տնտեսական զարգացումը: Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է շարժվեն այս ուղղությամբ համապատասխան տնտեսական օժանդակության և տնտեսական զարգացմանը նպաստելու միջոցով: Ինչ վերաբերվում է պատժամիջոցներին, Քոյլն այդ միջոցը համարում է անարդյունավետ: «Պատժամիջոցներն անօգուտ են և խորհրդանշական: Դրանք ընդամենը միջոցներ են ամերիկյան կոնգրեսականների կամ սենատորների համար իրենց ընտրողներին ասելու, որ իրենք ինչ որ միջոցներ են ձեռնարկել Ուկրաինայի հարցում»,- ընդգծում է հեղինակը: Գրքի հեղինակն ընդգծում է միջազգային հարաբերություններում քաղաքական ռեալիզմի տեսության կարևորությունը, ուր շեշտը դրվում է պետության ազգային շահի գերակայության վրա:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am