Ինչու են հայաստանցիները մեկնում Վրաստան՝ ծննդաբերելու

Հրապարակ թերթը հարցազրույց  է արել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ - ՀՀ քաղաքացիները հաճախ մեկնում են արտերկիր՝ ծննդաբերելու, որպեսզի նորածինները ստանան տվյալ երկրների քաղաքացիություն։ Որեւէ վիճակագրություն այս առումով տարվու՞մ է, ինչ տեղեկություններ ունեք այս մասին Դուք։ -Նախ ծննդի առումով գրանցման իրավասու մարմինը ոստիկանությունը չի, իսկ եթե նույնիսկ Հայաստանի քաղաքացին գնում է այլ երկիր ծննդաբերելու, որպեսզի երեխան ստանա այդ երկրի քաղաքացիությունը, դա իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքն է եւ այլ երկրի քաղաքացիություն ստանալու, բայց թող իրենք իմանան, որտեղ էլ ծննդաբերեն, եթե երեխան ծնվել է ՀՀ քաղաքացուց, օրենքի ուժով համարվում է ՀՀ քաղաքացի։ Մեր օրենքը գրկաբաց ընդունում է դրսում ծննդաբերած երեխաներին։ -Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներ են մեկնում Վրաստան՝ ծննդաբերելու։ Ինչ նպատակով է դա արվում, ըստ Ձեզ։ Ինչով է Վրաստանի քաղաքացի լինելն ավելի ձեռնտու, քան ՀՀ քաղաքացի լինելը։ Գուցե՝ նորածիններին տրամադրվող նպաստի չափն է գայթակղիչ կամ վիզաների հետ կապված արտոնություններից են օգտվո՞ւմ։ -Չեմ կարող ասել՝ ինչի են գնում էնտեղ ծննդաբերելու, գուցե էնտեղ օդը լավ է։ Եթե մեկ-երկու հոգի գնում է էնտեղ ծննդաբերելու․․․չգիտեմ։ -Վրաստանն ունի՞ երկքաղաքացիության համակարգ։ -Ինչքանով տեղյակ եմ՝ ոչ։ -Ի՞նչ մեխանիզմով են հրաժարվում Վրաստանի քաղաքացիությունից։ -Կլինի Վրաստանի, թե մեկ այլ երկրի քաղաքացի, մեր քաղաքացիությունը ստանալու համար այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու պահանջ չի ներկայացվում։ -Եթե անձն ինքն է ցանկանում հրաժարվել այլ երկրից։ -Դա այդ երկրի օրենդրությունը պետք է ուսումնասիրվի։ Քանի որ օտարերկյա պետության քաղաքացին գալիս, ստանում է ՀՀ քաղաքացիություն, չի պահանջվում էդ երկրի քաղաքացիությունից հրաժարվել, դրա համար մեզ հետաքրքիր չի, թե ինչ պահանջներ է ներկայացվում այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու համար։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am