Ինձ համար բավականի ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետեւ փիղը լավ կենդանի է. Սամվել Հակոբյան

Ինձ համարր այնքան էլ զարմանալի չէ, որ ԱԺ նախագահը անդրադարձել է իմ համեստ անձին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը:

Նշենք, որ ընդդիմադիրներին ուղղված գրառման մեջ մասնավորապես նման ձեւակերպում էր տվել ԱԺ նախագահը. «Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայցնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»:

«Եթե նրանք ուզում են տեսնել իմ քաղաքական խոսույթը, ապա կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժ կիրառելուց անմիջապես առաջ ես ավագանու դահլիճում ես հարցազրույց եմ տվել ինչպես վայել է քաղաքային իշխանության ընդդիմադիր ներկայացուցչին, դրանից հետո երբ ինձ հանել են դուրս ես ինձ պահել եմ ինքնասիրություն ունեցող մարդու նման, երբ որ քաղաքապետը տարօրինակ ձայներ է հանում, բերանը ծռում է, ես զգացի ոնց որ ինքը վերեւում է նստած, մենք էլ դասարանի խուժան երեխեքն ենք, ինքն էլ բարկանում է, ես ուղղակի ասել եմ, որ դուք այդքան չկաք՝ մեզ հետ այդպես խոսեք: Դրանից հետո ինքը կանչեց ոստիկաններին, չկարողացան հեռացնել, հետո իր թիմակիցներին, ես դրա համար եմ Ալե ն Սիմոնյանի հետ զուգահեռ անցկացրել, որովհետեւ դա Ալեն Սիմոնյանի ոճն է, սկզբում կիսատղայական, անհարգալից խոսել, վերջում պաշտպանվել ուսադիր կրող մարդկանցով»,-ասաց նա:

Սամվել Հակոբյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը իրեն արգելափակել է ֆեյսբուքյան էջով եւ հավելեց, որ իշխանությունն է բերել հայհոյանքների եւ ֆեյքերի մշակույթը քաղաքական կյանք:

«Ինձ համար բավականի ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետեւ փիղը լավ կենդանի է, չեմ ուզենա ես, որ փիղը եւ Ալեն Սիմոնյանը նույնականանան: Երկրորդը՝ ինձ համար զարմանալի է, որ ինձ տուզիկ է անվանում, իմ կարծիքով տուզիկը այն անձիք են, ովքեր որ անվտանգության աշխատակիցներին հրահանգում են քաղաքացու թեւերը ծալել եւ հետո թքում են այդ քաղաքացու վրա, դա տուզիկություն է առնվազն: Եթե ուզում է լինել փիղ, թող լինի օրենսդիր փոքր փղիկ, որովհետեւ փղերը ուժեղ, զիլ, լավ կենդանիներ են, այդ ածականները Ալեն Սիմոնյանին չեն սազում: Ամեն կերպ ուզում են շեղել մեր օրակարգը»,- ասաց նա:

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում Մարդկության համար ֆանտաստիկ նորություն կարող է լինել. Պետդեպը՝ ուկրաինական կողմի հետ հանդիպման մասին Արշավախմբի կորած անդամին որոնում են 51 փրկարարներ և երկու ուղղաթիռ․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ․նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Միրզոյան Դատախազը դատարան է հանձնել Զովունու համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը Առայժմ Հայաստանի իշխանության հարցում մշակված չեն այլ սկզբունքներ. Հակոբ Բադալյան Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես խոչընդոտ․ Bild Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի. Րաֆֆի Հովհաննիսյան Ռուսաստանը նախապես պատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա լայնածավալ հարձակմանը․ Կրեմլ Լեռան գագաթին ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Հայաստանը մտադիր չէ հնդկական սարքավորումները կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ահազանգում է սիրիահայերին սպառնացող վտանգի մասին Նիկոլը հանկարծակի չի հայտնվել, քանի տարի նրան դաստիարակում ու պատրաստում էին. Աշոտ Սարգսյան Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ Կյուրեղյանին Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am