Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է. Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կոչով դիմել է ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին․

«Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,
Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը։

Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանությունը և հազարավոր երիտասարդ զինվորների մահը նրա անխոհեմ, անկարող և անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքներն են։ Փաշինյանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ներառման հիմնական և միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրության հստակ պատրաստակամությանը՝ անդրադառնալու և աջակցելու այս հիմնարար իրավունքին։

Այսօր հայ գերիները մնում են ադրբեջանական գերության մեջ, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը զավթված է, իսկ առջևում նոր զիջումներ են սպասվում. այս ամենը՝ նրա պատասխանատվության ներքո։ Նրա կառավարության գործողությունները խարխլել են Հայաստանի անվտանգությունը, արժանապատվությունը և դիրքն աշխարհում։

Նրա իշխանավարման շարունակությունը ուղղակի սպառնալիք է հայ ազգի գոյատևմանը։
Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում նրան։ Այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է Սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը։

Փաշինյանի իշխանությունը հիմնված չէ ժողովրդավարական օրինակարգության վրա, այլ՝ համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Հայաստանի երբեմնի հույս ներշնչող ժողովրդավարությունը վերածվել է միանձնյա կառավարման, որտեղ զավթված դատական համակարգը, սանձված մամուլը և թուլացած քաղաքացիական հասարակությունը ծառայում են միայն նրա կառավարության պատասխանատվությունը լղոզելուն։

Վաշինգտոն մեկնելու նախօրեին Փաշինյանը քրեական հետապնդում սկսեց մի հայի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։

Նրա կառավարությունը հաստատել է կոռուպցիոն մշակույթ՝ հանրային միջոցները ուղղորդելով լոյալիստների գրպանները՝ քաղաքացիներին մատնելով հիասթափության ու աղքատության։ Միևնույն ժամանակ, քաղաքական բևեռացումը և անվստահությունը պառակտել են հայ հասարակությունը՝ գրեթե անհնար դարձնելով համախմբումն ու միասնական գործողությունները։ Սրանք ոչ թե սեփական ժողովրդի համար աշխատող առաջնորդի հատկանիշներ են, այլ ցանկացած գնով իշխանությունը պահպանող մի պատեհապաշտի։

Փաշինյանի պաշտոնավարման ամենաամոթալի արարքը թերևս նրա վերջին ճամարտակումներն են Հայոց ցեղասպանության մասին։ Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն։ Սա ապշեցուցիչ բան է, որը պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի, հատկապես Սփյուռքում։ Եթե նա պատրաստ է իր քաղաքական շահերին համապատասխան վերաշարադրել պատմությունը, ապա է՞լ ինչի պատրաստ չէ։

Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։

Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին»։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում Մարդկության համար ֆանտաստիկ նորություն կարող է լինել. Պետդեպը՝ ուկրաինական կողմի հետ հանդիպման մասին Արշավախմբի կորած անդամին որոնում են 51 փրկարարներ և երկու ուղղաթիռ․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ․նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Միրզոյան Դատախազը դատարան է հանձնել Զովունու համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը Առայժմ Հայաստանի իշխանության հարցում մշակված չեն այլ սկզբունքներ. Հակոբ Բադալյան Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես խոչընդոտ․ Bild Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի. Րաֆֆի Հովհաննիսյան Ռուսաստանը նախապես պատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա լայնածավալ հարձակմանը․ Կրեմլ Լեռան գագաթին ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Հայաստանը մտադիր չէ հնդկական սարքավորումները կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ահազանգում է սիրիահայերին սպառնացող վտանգի մասին Նիկոլը հանկարծակի չի հայտնվել, քանի տարի նրան դաստիարակում ու պատրաստում էին. Աշոտ Սարգսյան Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ Կյուրեղյանին Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. արշավախմբի 1 անդամ կորել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am