Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ 78-ամյա Գևորգ Ավդալյանը և հայտնել, որ Արթիկի պանրագործարանից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Տեղում Գ. Ավդալյանը հայտնել է, որ հունվարի 26-ից մինչռ հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքի Գործարանային փողոցի 4-րդ հասցեում գտնվող չշահագործվող «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի շենքի պատուհանի ճաղավանդակը պոկելու, այնուհետև մուտքի դռան փականը կոտրելու միջոցով, մուտք է գործել այնտեղ և գողացել թթվասեր լցնող 2 հաստոցների մեխանիզմներ՝ իրենց էլեկտրական շարժիչներով, շշալցնող 2 հաստոցների էլեկտրական շարժիչներ՝ 2 փոխարկիչներով (ռեդուկտոր), շիշ լվացնող հաստոցի 3 հատ էլեկտրական շարժիչ, բեռ տեղափոխող հաստոցի մեկ փոխարկիչ և կարագ պատրաստելու հաստոցի էլեկտրական մեկ շարժիչ՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

SHAMSHYAN.com թղթակցի հետ զրույցում տուժածի հարազատները նշում էին, որ հույս էլ չունեն, թե Արթիկի ոստիկանները կհայտնաբերեն գողին կամ գողերին, քանի որ Արթիկում կա կարծիք, ցավոք՝ բավականին մեծ, որ տեղի ոստիկանությունը բազմաթիվ հանցագործություններ չի կարողանում կամ չի ուզում բացահայտել և հույս էլ չունեն, որ այդ դեպքը կբացահայտվի, և հիմա իրենք իրենց ուժերով փորձում են հայտնաբերել գողին և գողացված ապրանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Գ. Ավդալյանը հայտնել է, որ ինքը «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում Մարդկության համար ֆանտաստիկ նորություն կարող է լինել. Պետդեպը՝ ուկրաինական կողմի հետ հանդիպման մասին Արշավախմբի կորած անդամին որոնում են 51 փրկարարներ և երկու ուղղաթիռ․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ․նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Միրզոյան Դատախազը դատարան է հանձնել Զովունու համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը Առայժմ Հայաստանի իշխանության հարցում մշակված չեն այլ սկզբունքներ. Հակոբ Բադալյան Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես խոչընդոտ․ Bild Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի. Րաֆֆի Հովհաննիսյան Ռուսաստանը նախապես պատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա լայնածավալ հարձակմանը․ Կրեմլ Լեռան գագաթին ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Հայաստանը մտադիր չէ հնդկական սարքավորումները կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ահազանգում է սիրիահայերին սպառնացող վտանգի մասին Նիկոլը հանկարծակի չի հայտնվել, քանի տարի նրան դաստիարակում ու պատրաստում էին. Աշոտ Սարգսյան Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ Կյուրեղյանին Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. արշավախմբի 1 անդամ կորել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am