Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Ռուսաստանն ու Ադրբեջանն առաջնորդվում են իրենց շահերով և փորձում են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնել՝ ելնելով սեփական հետաքրքրությունների շրջանակից։ Ադրբեջանն այդ պատրվակն օգտագործում է իր դիրքերն ամրապնդելու համար՝ նպատակ ունենալով ՌԴ-ի հետ հետագա բանակցություններում այն օգտագործել որպես ճնշման միջոց։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ռուսական կողմն ավելի մեծ կախվածության մեջ է Ադրբեջանից և Թուրքիայից, քանի որ ռուսական գազի և նավթի մատակարարումը եվրոպական երկրներ իրականացվում է հիմնականում հենց նրանց տարածքով։ Ադրբեջանում կարծում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչ-որ կերպ կավարտվի կամ կսառեցվի, հետևաբար ձգտում են իրենց համար հակակշիռ ստեղծել և կախված լինելով Ռուսաստանից՝ նաև այնպես անել, որ ՌԴ-ն էլ կախյալ վիճակում լինի Ադրբեջանից»,- ասաց Դունամալյանը։

Նրա դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքվի վարքագիծը բավականին ագրեսիվ է, ինչը երևում է հայտարարությունների մակարդակում և տեղեկատվական դաշտում, հետևաբար Ադրբեջանում բարձրացած ալիքն ուղղված է Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով նրանից ինչ-ինչ փոխզիջումներ կորզել։

«Ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ թուրքական գործոնը միշտ էլ առկա է, և այստեղ անհրաժեշտ է նաև ներկայացնել տարբեր հարցերի փոխկապակցվածությունը։ Այդ համատեքստում էներգակիրների տարանցիկ փոխադրման բաղադրիչը չափազանց կարևոր է, ուստի շատ հարցերում, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանն ուղղակիորեն լսում է մեծ եղբորը՝ Թուրքիային։ Այստեղ կա նաև աշխարհաքաղաքական գործոն։ Սիրիայում իշխանափոխությունը թուլացրեց Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում։ Այդ հանգամանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս ավելի թուլ դիրքերից, քան մի քանի ամիս առաջ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Դունամալյանի կարծիքով՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան փորձում են փոխզիջումներ կորզել Ռուսաստանից, իսկ վերջինս ձգտում է ամեն կերպ դրան դիմադրել, թեև այդ գործում ռուսական կողմի լծակներն արդեն սահմանափակ են։

«Ռուսական էլիտաներն այս ամբողջ իրավիճակն ընկալում են ոչ այնքան որպես ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունների լարման հետևանք, որքան Ռուսաստան-Արևմուտք առճակատման արդյունք։ Ադրբեջանն այդ առումով նույնիսկ կարող է ընկալվել որպես Արևմուտքի ուղեծրում հակառուսական բևեռի տարրերից մեկը։ Այդուհանդերձ, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ առճակատում չի լինի։ Մյուս կողմից ՌԴ-ն ունի Ադրբեջանի վրա ազդելու տնտեսական լծակներ, իսկ ադրբեջանական կառավարող շրջանակներն ու նախագահն իր ընտանիքով ընկալվում են որպես հետխորհրդային տարածքի ընդհանուր էլիտայի բաղկացուցիչ մաս, և կապն այդ տեսանկյունից խզված չէ։ Այսինքն՝ կողմերը կարող են փոխադարձաբար և՛ համագործակցել, և՛ միմյանց հարվածներ հասցնել»,- նշեց Դունամալյանը։

Քաղաքագետի եզրակացմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի պարագայում Ռուսաստանը կարող է գնալ փոխզիջումների, որոնք, բնականաբար, չեն լինի այդքան մեծ և նույնիսկ կլինեն այլ երկրների հաշվին, օրինակ՝ Հայաստանի, եթե հաշվի առնենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա որոշ բարդություններն ու էներգետիկ, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր ունի ավել ուժեղ դիրք, որն ամրապնդվում է Թուրքիայի և որոշ առումով նաև Արևմուտքի աջակցությամբ։ Առաջին հայացքից ձևավորվել է բավականին խառը իրավիճակ, սակայն իրականում գործընթացների փոխկապակցվածությունը միանգամայն տեսանելի է»,- եզրափակեց քաղաքագետը։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել են դեկտեմբերի 25-ին Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարեց, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով, որ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

Ռուսաստանը տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ն Ռահման Մուստաֆաևին հրավիրել է արտգործնախարարություն։ Տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ: Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում Մարդկության համար ֆանտաստիկ նորություն կարող է լինել. Պետդեպը՝ ուկրաինական կողմի հետ հանդիպման մասին Արշավախմբի կորած անդամին որոնում են 51 փրկարարներ և երկու ուղղաթիռ․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ․նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Միրզոյան Դատախազը դատարան է հանձնել Զովունու համայնքային հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը Առայժմ Հայաստանի իշխանության հարցում մշակված չեն այլ սկզբունքներ. Հակոբ Բադալյան Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես խոչընդոտ․ Bild Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի. Րաֆֆի Հովհաննիսյան Ռուսաստանը նախապես պատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա լայնածավալ հարձակմանը․ Կրեմլ Լեռան գագաթին ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Հայաստանը մտադիր չէ հնդկական սարքավորումները կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ահազանգում է սիրիահայերին սպառնացող վտանգի մասին Նիկոլը հանկարծակի չի հայտնվել, քանի տարի նրան դաստիարակում ու պատրաստում էին. Աշոտ Սարգսյան Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին», և Աշոտ Կյուրեղյանին Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. արշավախմբի 1 անդամ կորել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am