Իշխանության խայտառակ խոստովանությունը

Այսօր Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ենթադրում է, 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան: Օրենքը երկարացվում է արդեն 9-րդ անգամ: Օրենքի ժամկետները երկարացնելուն զուգահեռ նախատեսվում է նաեւ բարձրացնել պետբյուջե վճարվող գումարի չափը: Նախկինում այն կազմում էր 1,8 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ, իսկ հիմա առաջարկվում է դարձնել 3,6 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում էր ամեն բաց թողնված զորակոչի համար գանձել 500 հազար դրամ, այսինքն 9 մլն, սակայն պատգամավորները Պաշտպանության հանձնաժողովի նիստում մերժեցին առաջարկը, ասելով, որ պետք է ռեալ հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանից սոցիալական պատճառներով ժամանակին հեռացած երիտասարդները գան հայրենիք: Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ նախագծի վերաբերյալ զանազան կարծիքներ հնչեցին: Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նկատեց, որ ոչ միայն սոցիալական պատճառներով են մարդիկ հեռացել, այլ կոնկրետ այս օրենքը հնարավորություն է տվել դասալքության, ուստի ճիշտ է, որ գումարի շեմը բարձրացնել եւ կանխել այդ գործընթացը: Նա ասաց, որ ճանաչում է շատերին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուռքում, սակայն իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են այստեղ ծառայելու .<<Այնպես չի, որ միայն սոցիալական խնդիրն է եղել» շեշտեց նա: Իսկ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանին ժամանակին գրած նամակը չծառայածների մասին՝ «Պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն արքաները» :Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ տարօրինակ է, երբ պարտքը հայրենիքի նկատմամբ նայում են միայն բանակում ծառայելով, բայց երիտասարդը միայն այդ երկու տարով չի, որ արժեք է մեզ համար. «Նրա ներկայությունը, Հայաստանում ապրելը, ուղղակի ոտքերով կանգնած մնալը այս հողի վրա արժեք է»: Ըստ Զեյնալյանի, եթե ՀՀ-ն իր պոզիտիվ պարտավորությունը կատարեր, 10 հազարից ավելի երիտասարդների նկատմամբ պետք է հետախուզում հայտարարեր, բռներ, բերեր, բանտերում փակեր: Բայց սա միայն իրավական խնդիր չի, սա բարոյական խնդիր է՝ մենք ի՞նչ ուղերձ ենք հղում այս մարդկանց>>: Ստացվում է, որ իշխանությունը խոստովանում է իր անկարողությունը արտագաղթը կասեցնելու հարցում եւ արդեն իներորդ անգամ երկարաձգում է այս օրենքը, որպեսզի երիտասարդները հետ գան ու բյուջե լցնեն: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am