Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության

Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել հասարակական տրանսպորտով` վճարելով ընդամենը 100 դրամ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։


«Ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու կամ թթու բառ ասելու բոյկոտ անող քաղաքացիներին, ու դա ոչ թե այն պատճառով, որ, ինչպես հայտնի խոսքում է` «սիրում ու խոնարհվում են», այլ հասկանում են` եթե սկսեն մարդկանց վատ վերաբերվել, դա կբերի մեծ բունտի»,-ընդգծեց նա։

Մարությանն ասաց, որ շատ գոհ է այսօրվա ակցիայի ընթացքից, մանավանդ շատ մարդիկ հետաքրքիր լուծումներ էին տվել` մի մասն ուղղակի 100 դրամ էր տվել, որոշներն էլ երեկ 100 դրամանոց QR տոմսեր են գնել, որոնք եռօրյա գործողության ժամկետ ունեն, նաև կային մարդիկ, որոնք ուղղակի չեն վճարել ու երթևեկել են։

«Տրանսպորտում մեծամասնությունը մասնակցում էր բոյկոտին, ինչը ողջունելի է, քանի որ հասարակությունը պատրաստ է իր իրավունքները պաշտպանելու։ Սա շատ կարևոր է հասարակության կայացման համար։ Սա ապակենտրոնացված բոյկոտ է, ու դրա գեղեցկությունն ու հարմարավետությունն այն է, որ մարդիկ պարտավոր չեն դրա համար գնալու հատուկ մի տեղ, այլ ուղղակի ապրում են իրենց կյանքով` տրանսպորտով գնում իրենց գործերով, աշխատանքի և տալիս ընդամենը 100 դրամ, ու արդյունքում տեղի է ունենում բոյկոտ»,- ասաց նա։

Նա նորմալ է համարում, որ կային մարդիկ, որոնք վճարում էին 150 դրամ։ Մարությանը միայն տեղեկացրեց, որ հաշվարկ է արել` եվրոպական տարբեր երկիրների միջին աշխատավարձը բաժանել է տրանսպորտի տարեկան տոմսերի արժեքի վրա ու արդյունքում պարզել, որ տրանսպորտի տոմսերի ամսական արժեքն ամենաթանկը Երևանում է և, օրինակ, Վիեննայից թանկ է 3 անգամ։

«Ցավում եմ, որ իշխանությունները չհասկացան, որ սա ասիական շուկա չէ, մենք կարտոֆիլ չենք վաճառում, էն որ հարցնում են` ի՞նչ արժե կարտոֆիլը, պատասխան` 300 դրամ, մենք էլ ասում ենք` դե լավ դե, մի քիչ իջի, ասենք` 150 դրամ։ Իրենք չեն հասկանում, որ մարդիկ պահանջում են 100 դրամ, քանի որ սա հազիվ այն գումարն է, որ կարողանում են տալ»,- վստահեցրեց Մարությանը։

Մարությանը տեղեկացրեց, որ երկուշաբթի` փետրվարի 3–ից, շարունակելու են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։

դիտվել է 748 անգամ
Լրահոս
Հայաստանը 3 միլիոն վարչապետ ունի սակայն երկրում անտերություն, քաոսային վիճակ է. Ոսկան Սարգսյան 5֊րդ օրը հացադուլ անող Արտակ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հետ մոտ հարաբերություններ ունի Որպես ի՞նչ է այս "էրևնծին" անընդհատ զբաղվում մեր քաղաքի ՏԻՄ ընտրություններով... Կիևը հայտարարել է, որ Ուկրաինան չի միջամտում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բանակցություններին Վերջին օրերին ծավալվող ներընդդիմադիր բանավեճը հաճախ շատ ու շատ անցանկալի դրսևորումներ է ստանում Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը. para.tv Արարատի մարզում երեխաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ 11-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը նամակ է ուղարկել Խամենեիին՝ միջուկային հարցով բանակցելու առաջարկով Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ շարունակվում է սպառնալիքի քաղաքականությունը Լուսինե Գևորգյանը դիմում է Աննա Վարդապետյանին Ժամանակն է գնալ ազգային և պետական վերածննդի, Ռուբեն Վարդանյանի ուղերձի հասցեատերը մենք ենք. Գագիկ Ծառուկյան Ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային բանկային սանկցիաների և մաքսատուրքերի մասին Թուրքիայում 10 ընդդիմադիր գործչի սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում Արցախից բռնի տեղահանված ընտանիքները լրացուցիչ սոցիալական աջակցություն կստանան Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել Ոստիկանները բերման են ենթարկել այգու տարածքում բազմահարկ շենք կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներին Մեկամսյա լռությունից հետո դատարանը հանել է Ղարիբ Բաբայանի՝ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը Եղբայրը բռնության է ենթարկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քրոջը Թբիլիսիի դատարանը ձերբակալել է Իվանիշվիլիի նախկին ֆինանսիստին Հայաստան փախչելուն օգնած տղամարդուն Գնացքի և ավտոմեքենայի բախումից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք ու սա առաջին դեպքը չի եղել. ամուսնու կողմից դաժան բռնության ենթարկված կինը մանրամասներ է պատմել Ճանապարհը չզիջելու համար վարորդները հարվածել են միմյանց «Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է Բաքվում ներկա գտնվել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը» Սա հզոր ուղերձ է ծանրագույն պայմաններում գտնվող հզոր մարդուց. Ժաննա Ալեքսանյան Սառցաբեկորը կամրջից պոկվել և ընկել է ընթացող «Lexus»-ի վրա, վիրավnր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 4-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը (քաղաքագետ) Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am