Պակիստանի վարչապետը Բելառուս է այցելելու, այսօր զրուցել է Լուկաշենկոյի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն այսօր զրուցել են հեռախոսով։
Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Пул Первого ռուսական տելեգամյան ալիքը, Բելառուսի նախագահն ու Պակիստանի վարչապետը երկու երկրների միջև հարաբերություններն են քննարկել։
«Շահբազ Շարիֆը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Բելառուսի և Պակիստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, համագործակցության զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Պակիստանի վարչապետի՝ Բելառուս կատարելիք այցի մանրամասները։