Իսրայելն այսօր 183 պաղեստինցու է ազատ արձակել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում այսօր 183 պաղեստինցի բանտարկյալների է ազատ արձակել, հայտնում է The Times of Israel-ը։
Նշենք, որ ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն իր հերթին իսրայելական կողմին էր հանձնել 3 պատանդների։
Վերջին շաբաթների ընթացքում կողմերը պարբերաբար նման փոխանակումներ են իրականացնում՝ հրադադարի առաջին փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։