Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը՝ ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։

Ցավոք, մեր ոլորտը ականատես է եղել նմանատիպ գործողությունների հետեւանքով ոչ միայն մեկ ընկերության, այլ երկրի տնտեսության համար կարեւորագույն ոլորտի մրցունակության, երկրի ներդրումային հեղինակության վրա բացասական հետեւանքներին։ Հարկ չկա բացատրելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին հարկատուի բնականոն աշխատանքի խաթարումը։ Երկրի խոշորագույն ձեռնարկության բնականոն գործունեության ապահովումը ոչ միայն ԶՊՄԿ-ի ու նույնիսկ ոչ միայն ոլորտի, այլ երկրի տնտեսական կայունության եւ հեղինակության խնդիրն է։

Չվիճարկելով աշխատանքային պայմանների բարելավման համար պայքարի որեւէ մեկի իրավունքը, բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով, չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը։ Նման ճանապարհով խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ, ինչպես ցույց է տալիս փորձը, առաջացնում են ահռելի տնտեսական եւ սոցիալական խնդիրներ համայնքի եւ տարածաշրջանի համար։

Միաժամանակ ուզում ենք հիշեցնել, որ հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է ապահովել ամենաբարձր աշխատավարձերը, որոնց հետ համադրելի է միայն բարձր տեխնոլոգիաների եւ բանկային ոլորտի վարձատրությունները։ Ավելին՝ ոլորտի ընկերությունները հաճախ՝ անտեսելով սեփական տնտեսական շահը՝ պահում են ուռճացված աշխատակազմեր, լուծելով հեռավոր մարզերում աշխատատեղերի պահպանման եւ արտագաղթի կանխման խնդիրը։ Սյունիքի դեպքում սա ոչ միայն սոցիալական, այլեւ ռազմավարական խնդիր է։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ջանքեր ներդնել ապօրինությունը վերացնելու, խնդիրները կառուցողական ճանապարհով լուծելու եւ երկրի առաջին հարկատուի բնականոն աշխատանքն անմիջապես վերականգնելու ուղղությամբ։

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միություն

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Որո՞նք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Տիգրան Ավինյանի կալանավորման պահանջի հետքերով (video) Ստախո՛ս, «նույն ճանճն ես՝ թշվառ, ողորմելի․․․»․ Վարդան Ղուկասյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) Հատիկ առ հատիկ․ միլիարդավոր դոլարներ՝ Փաշինյանի ապագա թղթապանակում. 168.am Տիգրան Ավինյանը շտապ պետք է կալանավորվի․ Զարուհի Փոստանջյանի ակցիան (video) Փաշինյանի վախերը և․․․ Սա ՔՊ-ի կոռուպցիան է․․․ (video) ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Բաքվում հերթական «դատական նիստն» է տեղի ունեցել 2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի 150 էջ լոլո «Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին Գրկած կդիմավորի՞ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր Այս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում Փաշինյանը սպառնացել է, ոտով-գլխով պատասխան են տալու «Եթե հարվածն իմն է՝ տղան կմեռնի…». քաղաքագետը՝ Դավիթ Մանուկյանի արժանավայել պահվածքի մասին Սպիտակ տունը հերքել է երկրում բնակվող ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու տեղեկությունը Եվրոպացի առաջնորդները արտակարգ գագաթնաժողով են անցկացնում. Օրակարգում 800 մլրդ եվրո արժողությամբ վերազինման ծրագիրն է «Վտարանդի թատերախումբը». տեղահանվելուց հետո ինչպես է գոյատևում Ստեփանակերտի թատրոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 4-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը (քաղաքագետ) Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am