Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը խառը գոտում ժամանակ գտավ կարճ շփվելու «Արմենպրես»-ի հետ։

– Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։

– Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

– Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

– Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

– «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

– Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։

– Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

– Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

– Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը…

– Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

– Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

– Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։

– Հենրիխ, «Ինտեր»-ի ֆան խանութում դժվարացել է Ձեր խաղային համարով շապիկներ գնելը։ Գիտե՞ք, թե ինչն է պատճառը։

– Կարծում եմ՝ դա լավ է։ Նշանակում է պահանջարկ կա։ Մարդիկ անընդհատ գնում են։ Վատ չեմ խաղում, այնպես չէ՞ (ժպտում է)։

– Կասեմ, որ առաջին խաղակեսում «Ինտեր»-ի կիսապաշտպաններից ամենից ցածր արդյունավետության ցուցանիշն ունեիք Opta-ում։ Գոլային փոխանցումից հետո պատկերը փոփոխվեց։

– Այսինքն, իմ խաղը դատո՞ւմ եք այդ ցուցիչների հիման վրա։ Կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ, ամբողջական չէ։

– Համաձայն եմ։ Ամեն դեպքում հաջողվեց ամբողջական խաղ անցկացնել, 90 և ավելի րոպե… այդպիսի անցում իրականացնել…

– Շատ ուրախ եմ դրա համար։ Գնահատված եմ զգում։

– Հաջողություն եմ մաղթում Միլանյան դերբիից առաջ։

– Շնորհակալություն։

Հարցազրույցը և լուսանկարը՝ Հարություն Ծատրյանի

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի Թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսին Եթե ​​Հայաստանը մինչև 2025-ի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտակшն ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր. Տիգրան Աբրահամյան Որո՞նք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Տիգրան Ավինյանի կալանավորման պահանջի հետքերով (video) Ստախո՛ս, «նույն ճանճն ես՝ թշվառ, ողորմելի․․․»․ Վարդան Ղուկասյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) Հատիկ առ հատիկ․ միլիարդավոր դոլարներ՝ Փաշինյանի ապագա թղթապանակում. 168.am Տիգրան Ավինյանը շտապ պետք է կալանավորվի․ Զարուհի Փոստանջյանի ակցիան (video) Փաշինյանի վախերը և․․․ Սա ՔՊ-ի կոռուպցիան է․․․ (video) ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Բաքվում հերթական «դատական նիստն» է տեղի ունեցել 2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի 150 էջ լոլո «Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին Գրկած կդիմավորի՞ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր Այս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում Փաշինյանը սպառնացել է, ոտով-գլխով պատասխան են տալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 4-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը (քաղաքագետ) Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am