Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կարող է սրվել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի. Stratfor

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ ընդգծում են այն փաստը, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել «Խաղաղության պայմանագրի» կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor ամերիկյան հետախուզավերլուծական ընկերությունը:

Ըստ վերլուծաբանական կենտրոնի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։

Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։

«Կողմերը կարող են նաեւ օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցը

կամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ»,- նշել է Stratfor-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսում նշել է, որ «Խաղաղության համաձայնագրի» հետ կապված նոր բան չկա, և նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։

«Երկու կետ կա, որոնք համաձայնեցված չեն, և Հայաստանը երկուսի համար էլ լուծումներ է առաջարկել։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը։ Մենք առաջարկում ենք սա կիրառել սահմանի, սահմանազատված տարածքների հանդեպ։ Կա նաև միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեմա, ինչը որոշակի հանգամանքներում և պայմաններում կարող է մեզ համար ընդունելի լինել, այն առումով, որ մենք ոչ միայն ինչ-որ բան հանում ենք միջազգային մարմիններից, այլև ընդհանրապես հրաժարվում ենք այդ վեճերից։

Հակառակ դեպքում կարող է իրավիճակ ստեղծվել, որ մենք հետ ենք վերցրել ինչ-որ հարց, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել իր պահանջները, այսինքն՝ մենք պայմանավորվել ենք, որ դա չենք ներկայացնի միջազգային ատյանների քննարկմանը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանն այդ հարցերը կդնի երկկողմ հարաբերությունների սեղանին, և դրա շուրջ կարող է թեժացում տեղի ունենալ։

Այս դեպքում մենք արդեն կփակենք այս էսկալացիայի ռիսկը կառավարելու և միջազգային հարթակներն օգտագործելու մեր ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։

168.am

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի Թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսին Եթե ​​Հայաստանը մինչև 2025-ի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտակшն ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր. Տիգրան Աբրահամյան Որո՞նք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Տիգրան Ավինյանի կալանավորման պահանջի հետքերով (video) Ստախո՛ս, «նույն ճանճն ես՝ թշվառ, ողորմելի․․․»․ Վարդան Ղուկասյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) Հատիկ առ հատիկ․ միլիարդավոր դոլարներ՝ Փաշինյանի ապագա թղթապանակում. 168.am Տիգրան Ավինյանը շտապ պետք է կալանավորվի․ Զարուհի Փոստանջյանի ակցիան (video) Փաշինյանի վախերը և․․․ Սա ՔՊ-ի կոռուպցիան է․․․ (video) ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Բաքվում հերթական «դատական նիստն» է տեղի ունեցել 2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի 150 էջ լոլո «Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին Գրկած կդիմավորի՞ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրությունների «շտաբի պետ» է աշխատում Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր Այս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում Փաշինյանը սպառնացել է, ոտով-գլխով պատասխան են տալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 4-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը (քաղաքագետ) Մարտի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am