«Օրենքը հարուստների համար է, կվճարեն». ՀՀԿ-ական պատգամավորը՝ բանակում չծառայածների մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն: Այն ենթադրում է, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած և միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան: Օրենքը երկարացվում է արդեն 9-րդ անգամ: Օրենքում ժամկետները երկարացնելուց զատ նախատեսվում է նաև բարձրացնել պետբյուջե վճարվող գումարի չափը: Նախկինում այն կազմում էր 1,8 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ, իսկ հիմա առաջարկվում է դարձնել 3,6 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ: Թեմայի շուրջ «ՀԺ»-ն զրուցել է օրենքի համահեղինակ, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի հետ: – Տիկին Աճեմյան, պաշտպանության նախարարությունից «Հայկական ժամանակին» տրամադրել էին տեղեկատվություն այն մասին, որ Ձեր ներկայացրած օրենքի շրջանակներում Հայաստան է վերադարձել 3120 երիտասարդ՝ 2012 թվականից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նրանց բյուջե մուտքագրած գումարն էլ կազմել է մոտ 4,5 միլիարդ դրամ: Ուզում եմ հասկանալ, մեր երկրի համար առավել շահեկան կլիներ, եթե այդ երիտասարդները գնային պարտադիր ծառայությա՞ն, թե՞ 4,5 միլիարդ դրամ պետբյուջեին վճարեին: – Մեզ համար կարևորն այն է, որ բոլոր երիտասարդները, ովքեր չունեն առողջական խնդիրներ, ծառայեն բանակում: Մենք պատերազմող երկիր ենք, իրավունք չունենք թուլացնել մեր երկիրը: Սրան զուգահեռ չպետք է փակենք երկրի դռներն այն մարդկանց առջև, ովքեր տարբեր պատճառներով հեռացել են երկրից, որովհետև նրանցից բոլորը չէ, որ խուսափել են բնակակից և դրա համար են հայտնվել այլ երկրում: Հիմա պահանջը գումարի առումով խստացվում է նրա համար, որ օրենքը չդառնա գործիք՝ բանակից խուսափելու համար:   – Տիկին Աճեմյան, Պնախարար Վիգեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» իր օրենքով ասում է, թե 18 տարին լրանալու պես անցեք ծառայության, իսկ դուք օրենքի մի նախագիծ եք ուզում երկարացնել, որն արդեն նոր դրույթով հնարավորություն կտա ընդամենը 3,6 մլն-ով ազատվել ծառայությունից: Հակասական չե՞ն ձեր և Վիգեն Սարգսյանի օրենքները: – Ես ցավում եմ, որ այս օրենքները համընկան ժամանակային առումով, բայց դրանք միմյանց հետ կապ չունեն: Իմ ներկայացրած օրենքում փոփոխությունները դիտել եմ Ազգ-բանակ հայեցակարգի կոնտեքստում: Հակասությունն այն է, որ մարդ, եթե դիտմամբ է փախել զինվորական ծառայությունից, դա վատ է: Միաժամանկ մենք հասկանում ենք, որ արդար չի այն տղաների նկատմամբ, ովքեր ծառայել են ու շարունակում են ծառայել, բայց նրանց էլ դրսում չենք կարող թողնել: – Նախատեսվում է, որ այս օրենքը երկարացվում է վերջին անգամ: Ի՞նչ է լինելու հետո: Կրկին շարունակելու են այդպես դրսում մնա՞լ: – Կառավարությունն է առաջարկում, որ վերջին անգամ օրենքին իրավական ուժ տանք: Յուրաքանչյուր օրենք ունի ժամկետ, երբ ժամանակը լրանում է պետք է կրկին երկարացնել կամ վերջացնել: Մեզ դեռ չեն մերժել, մենք շարունակում ենք մեր օրենքը ներկայացնել: – Տիկին Աճեմյան, եթե ընտանիքով արտագաղթել են՝ սոցիալական խնդիրների պատճառով, ի՞նչ եք կարծում, հիմա ունե՞ն այդ գումարը, որ վճարեն ետ գալու համար, որ հայրենիքից կարոտ չապրեն՝ ինչպես դուք եք ասում: – Բա եթե գնացել է ու փող չի աշխատել, ինչո՞վ է զբաղվել: Հաստատ ինչ-որ գումարներ աշխատել է: Այս 3,6 միլիոնը դրսի համար շատ փոքր գումարներ են, կբերեն, կվճարեն: – Իսկ, եթե այնտեղ Ձեր ասածի նման լավ փողեր են աշխատում, գալիս են Հայաստան՝ ի՞նչ անեն, երբ բոլորը օր առաջ ցանկանում ենք լքել երկիրը: – Օրենքն այն մարդկանց համար է, ովքեր հարուստ են և ուզում են ետ վերադառնալ: Ես համոզված եմ, որ շատերը կգան: Ինձ այնքան զանգեր են ուղղվում, այնքան դիմումներ են գրվում: Տարեկան հարյուրավոր երիտասարդներ են գալիս»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am