Հայտնի փաստաբանին պատասխանատվության են ենթարկել (տեսանյութ)

Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել: Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: «Փաստաբանների պալատի խորհուրդն այսօր քննել է ՓՊ աշխատակազմի աշխատակից Գեւորգ Գեւորգյանի բողոքն իմ դեմ՝ իրեն վիրավորանք հասցնելու հիմքով Փաստաբանների վարքագծի կանոնագրքի կանոնների խախտման մեղադրանքով: Պատմությունը հետեւյալն է. Փաստաբան Տիգրան Աթանեսյանը բողոք է ներկայացնում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի անունով, փաստաբանների ընդհանուր ժողով հրավիրելու եւ դրանում ՓՊ նախագահի որոշումը քննության առարկա դարձնելու պահանջի մասին (նկարը կցում եմ): Այս նամակին Արա Զոհրաբյանի անունից պատասխանում է ոմն Գեւորգ Գեւորգյան (չեմ ճանաչում սույն անձին եւ երեւի թե չէի էլ ճանաչի մինչեւ այս դեպքը): Մեջբերումներ եմ անում, բայց պատասխանին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ կից. «Լավ չեք պատկերացնում ընդհանուր ժողովի կարգավիճակը. …» «Սխալ եք պատկերացնում …» «Վստահ ենք, որ գերագնահատում եք Ձեր անձը եւ փորձել եք տպավորություն ստեղծել, որ կարեւորված անձ եք: Ընթառաջ գնալով Ձեր բարդույթավորված ցանկություններին, սույն գրության մեջ Ձեզ դիմում ենք հատուկ հարգանքով (անձնական դերանունը նշում ենք մեծատառով)»: Պարզաբանեմ: Տ. Աթանեսյանը պաշտոնական բողոք է ներկայացնում Արա Զոհրաբյանին: Սրա անունից մեջտեղ է ընկնում իր ստորադասը եւ փաստաբանին նման պատասխան տալիս պաշտոնական՝ ՓՊ անունից ուղարկված փաստաթղթում: Հիշեցնեմ: Փաստաբանների պալատի խորհրդի «անհանգստություն պատճառող» որոշ անդամների՝ Լուսնե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ 2015թ.-ին կեղծ անուններով հոդվածներ էր պատվիրվել ՓՊ նախագահի առնվազն գիտությամբ, սակայն իմ իմանալով՝ հենց անձամբ իր կողմից: Այս կապակցությամբ մի խումբ փաստաբաններ մի քանի կետերից բաղկացած պահանջներ էին դրել, որոնց հիմնական կետերն են՝ ստորադասներիդ սանձիր, իսկ փաստաբանների համար քննարկումների համար արդյունավետ հարթակներ ձեւավորիր: Չքմեղացավ, թե կապ չունի միջադեպի հետ, մամլո խոսնակին կպատժի, իրեն խելոք կպահի, ՓՊ աշխատակազմի աշխատակիցներին պատասխանատվության կենթարկի՝ փաստաբանների հետ հրապարակայնորեն վիճաբանության (մեղմ ասած) մեջ մտնելու համար: Ինչեւէ … Փաստաբանների մի փակ խմբում, Տ. Աթանեսյանը հրապարակել էր այս պատասխանը: Սրան ի պատասխան մեկնաբանել էի. «Ինձ թվում է, որ դու պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար “Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք” թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝ մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը: Դրա համար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝ հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է:» Գեւորգ Գեւորգյանը, կարծում է, որ այս տողերով ես հրապարակայնորեն իրեն վիրավորել եմ: Այսօր էլ փաստաբանների պալատի խորհուրդը համաձայնեց իր հետ, նրան հավաստիացրեց, որ կտերինիզմով չի տառապում: Սպասում եմ պատճառաբանություններին: Իրականում, ես Գեւորգ Գեւորգյանին նկատի չունեի: Ես նկատի ունեի նրա անունից գրած տողերի հեղինակին, որին նաեւ նկատեր ուներ նաեւ Տիգրան Աթանեսյանը եւ փաստաբանների մի ստվար մաս Բայց ամեն անգամ, հենց դա մի անշնոհրքութուն է անում, մեջտեղ է գալիս մի հերթական Գեւորգ Գեւորգյան եւ ասում, որ ինքն առողջ է եւ վրավորվում է, երբ իրեն այդպես են անվանում: Հիմա լուրջ: Ես ոչ թե կարծում եմ, որ փաստաբանի հասցեին նման պատասխան ուղարկողը տառապում է կրետինիզմով, այլ կարծում եմ, որ դա պաշտպանություններից մեկը կարող էր լինել, որին նա կարող էր դիմել: Ես չեմ կարծում, որ նա հիվանդ է: Ես կարծում եմ, որ նա ավարտված ստահակ է: Ես էլ առավել եւս այդ կարծիքին եմ այն անձի նկատմամբ, ում ստորադասն է փաստաբանին վիրավորող աշխատակազմի նման՝ անհավասարակշիռ հոգեվիճակ ունեցող աշխատակիցը: Այս վիճակն արդեն տարիներ շարունակ խրախուսվում է այդ մանրախնդիր տգետի կողմից, ընդ որում ինքը երբեք բավարար համարձակություն չունենալով ինքնուրույն հանդես գալ իր ընդդիմախոսների դեմ: ՀԳ. ՓՊ խորհրդի սույն գործը քննող անդամներին այսօր առաջարկել էի պարզաբանել, թե Սահմանադրության 42, ՄԻԵԿ 10 եւ ՔՔԻՄԴ 19 հոդվածով (այս վարույթն իրականացվում է այս կարգավորումների շրջանակներում) նախատեսված իրավունքների ուսումնասիրության հետ կապված որեւէ փորձ ունեն, թե՝ նման փորձը ձեռք են բերում իրենց կոլեգաների գործերը քննելով եւ նրանց մասնագիտական հեղինակությունը ապականելով: Փաստորեն՝ պատասխանելու բան չունեին :)»,- գրել է նա ու կից հրապարակել հետեւյալ լուսանկարները: 23621168_10214609417766481_1449590823913018198_n 23559492_10214609417726480_2930844851492285176_n 23561452_10214609417686479_6173790528195998424_n

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am