Իրար դեմ են ելել գործարարները. «Եվրոգեն» ընկերությունն ու «Էկուֆուդ» ՍՊԸ-ն, կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ շինությունից փորձում են գողանալ մետաղական կոնստրուկցիաներ։ Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն Վ. Ղարիբյանը ոչ միայն չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև դիմադրություն է ցույց տվել Ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի մասնակցել են նաև նրա հետ եղած Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Ֆենիկ Գևորգյանը, 42-ամյա Ավետիս Գևորգյանը, ովքեր նույնպես ոչ միայն չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև սկսել են քաշքշել ու չենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բռնություն են կիրառել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Կ. Բ.-ի, Ժ. Հ.-ի նկատմամբ, որից հետո 1 հոգի հարվածել է Կ. Բ-ի գլխին։ Այդ ամենից հետո Վ. Ղարիբյանը և այդ առեղծվածային անձը դիմել են փախուստի, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղարիբյանը «Էկուֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն է, իսկ ահազանգը տվել է «Եվրոգեն» ընկերության փոխտնօրեն, 38-ամյա Տիգրան Ղարիբյանը, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները աշխատում են «Էկուֆուդ» ՍՊԸ-ում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Ղարիբյանին և մյուս անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am