Մեծ աղմուկ Ծառուկյանի բիզնեսներից ընդամենը մեկի «խաթրին» կպնելու համար

«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ ԱԺ հերթական նիստը վերստին ապացուցեց, որ խորհրդարանում հայտնված անձինք ոչ թե հանրության, այլ սեփական բիզնես շահերն են պաշտպանում: Կրկին արդիական էր այն տեսակետը, թե մանդատ են ստանում, որ իրենք ու իրենց բիզնեսներն անձեռնմխելի լինեն: Այն գրոհը, որ «Ծառուկյան» խմբակցությունը կազմակերպեց կառավարության և անձամբ վարչապետի դեմ, ասվածի լավագույն ապացույցն է: Ընդհանրապես, հետաքրքիր ընդդիմություն է ԲՀԿ-ն, նրա և վարչապետների ջրերը երբեք նույն առվով չեն հոսում (իհարկե, «երջանիկ» բացառություն էր Հովիկ Աբրահամյանը): Տիգրան Սարգսյանի մշտական թշնամի ԲՀԿ-ն այսօր էլ նույն «քարն է աղում» Կարեն Կարապետյանի գլխին: Տպավորություն է, թե խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի հիմնական առաքելությունը ճիշտ ժամանակին կառավարության ղեկավարներին թիրախավորելն է: Այլ խոսքով՝ հակավարչապետական ընդդիմություն: Չխորանալով հարկային, ինչպես «Ծառուկյան» խմբակցությունը կասեր, տեռորի իրական ու մտացածին լինելու մեջ, ընդամենը փաստենք. տարբեր ժամանակահատվածներում ՓՄՁ-ների հանդեպ հարկային մարմինները, մեղմ ասած, անարդար են եղել կամ, ծառուկյանականների բառապաշարով, վայրագ են իրենց պահել, բայց խորհրդարանի ընդդիմադիր այս ուժը ողջ խմբակցությամբ, մեծ ու փոքրով, փորձառու-անփորձով կատաղի պայքարի դուրս չի եկել: Այնքան մեծ էր քննադատության «դոզան» և այնքան ակնհայտ, որ մի ողջ քաղաքական թիմ լծվել է սեփական ղեկավարի բիզնեսի պաշտպանությանը, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության «ուղեղները» հավանաբար հորդորել էին սեփական պատգամավորներին հարցերն այնպես ձևակերպել, որ «Առինջ մոլի» անունը հնարավորինս քիչ հնչի, բայց հարցերն ամբողջությամբ այդ խնդրին առնչվեն: Ողջ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնի մոտ պահելով վարչապետին, հիշեցնելով հին ու նոր «կծող-կսմթող» հարցերը, վերջիններս խոսում էին միայն «Առինջ մոլից»՝ առանց առևտրային կենտրոնի անունը նշելու: Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան, ասաց, որ հասցեական խոսեն, իսկ ինքը դրան պատրաստված էր եկել` ծոցագրպանում ունենալով հարկայինի հստակ տվյալներ: Իսկ մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության թիրախը պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր: Նրան հարց ուղղող խմբակցության անդամները հետաքրքրվեցին՝ արտոնյալներին հարկելու հարցում կառավարության «դուխը չի՞ հերիքում»: Այս հարցում դժվար է չհամաձայնել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ, միայն մեկ վերապահումով. այս կառավարության «դուխը» դեռ մի տարի է՝ չի հերիքում, իսկ նախորդների՞նը: Եթե նախորդների «դուխը» տեղը լիներ, մի՞թե այդ խմբակցության ղեկավարն այսօր նման կարողությունների տեր կլիներ, մի՞թե Գագիկ Ծառուկյանն արտոնյալ լինելու հաշվին չէ, որ «բարձրաշխարհիկ» դիրք ունի: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ աղքատ երկրում հնարավոր չէ նման հարստություն դիզել մաքուր աշխատանքով, հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարելով, արտոնյալ կարգավիճակ չունենալով: Եվ ինչպե՞ս պատահեց, որ վարչապետի հետ ընկերությունն այլևս չի հիշվում: Կարեն Կարապետյանն այլևս ընկեր չէ՞, երբ հերթը հասնում է բիզնես շահերին: Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը միակը չէ, որ օգտվել է արտոնյալի կարգավիճակից, ովքեր այդպիսին են, հասարակությունը նրանց մեկիկ-մեկիկ գիտի և ոչ միայն անունով, նաև մականունով: Եթե նրանց բիզնեսներին էլ այս կառավարությունը «կպնի», «Ծառուկյան» խմբակցությունը, տեսնես, նույն ջերմեռանդությամբ կպաշտպանի՞ վերջիններիս: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն արտոնյալների մասին խոսելու «տեղ» չունի: Ծառուկյանի բիզնեսներից ընդամենը մեկի «խաթրին» են այսօր կպել, ու այսպիսի աղմուկ է բարձրացել, իսկ ինչ կլինի, եթե բոլոր ձեռնարկությունները հայտնվեն այդ «մամլիչի» տակ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am