Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հակահայկական գործունեությամբ հայտնի թուրք գործչին նշանակել են դեսպան՝ Ադրբեջանում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

Վաղվանից Ադրբեջանում իր աշխատանքը կսկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգյունը։ Դեսպան Բ. Աքգյունը մեզ համար ունի հետաքրքիր կենսագրություն։

Նախ նշեմ, որ Աքգյունը մինչ այս երբևէ դիվանագիտական ծառայություն չի իրականացրել։ Մինչ դեսպան նշանակվելը գլխավորել է Թուրքիայի «Լուսավորության հիմնադրամը» (Maarif Vakfı)։

Այն պետության հովանու ներքո գործող կառույց է, որը կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է Թուրքիայի ազդեցության տարածումը մի շարք տարածաշրջաններում։ Այլ բառերով՝ այս հիմնադրամը թուրքական «փափուկ ուժի» գլխավոր գործիքներից է։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների գլխավոր համակարգումն իրականացնում են ուժային կառույցները, հավանաբար դեսպանը, իր ունեցած փորձով, բացի դիվանագիտական կապերից, պետք է աշխատի նաև ադրբեջանական հասարակության շրջանում թուրքականության շարունակական ընդլայնման հարցերով։

Համալսարանական դասախոս, քաղաքագետ Աքգյունը ունի նաև հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող անցյալ։

Այսպես, նա բավական երկար զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերով։ Նա հաճախ հանդես է եկել ժխտողականության նպատակ հետապնդող խորհրդաժողովներին, սեմինարներին, նրա ղեկավարությամբ գրվել են թեզեր (օրինակ՝ «Հայկական սփյուռքի ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա»)։

Բոլոր իմաստներով՝ հետաքրքիր նշանակում է։ Ինչպես նաև մեզ հետ «խաղաղության» պատրաստվելու ևս մեկ «առհավատչյա»։

Լրահոս
Շվեյցարական դատարանը բավարարել է Հայաստանի հարցումը՝ բացահայտելով ֆինանսական գործարքների մանրամասները. «Հետք» ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ այցելել է հոր գերեզմանին․ «Հրապարակ» Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպտալացվել է Նույն Հայաստանի պատկերն է՝ «Զելենսկին ստորացավ, Զելենսկին հերոսացավ»․ իրանագետ Մահացել է Դերենիկ Ոսկանյանը «Արտաշատ» ԲԿ-ում մահացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին Մանե Թանդիլյանը գիշերել է Ազատության հրապարակում Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Բադրա Գունբան Նրբություններ, որոնք դիվանագիտության մեջ պատահական չեն լինում Շիրակի մարզում Hyundai-ն բախվել է արգելապատնեշներին և բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի Արտակարգ դեպք՝ Երևանում Հայաստանը բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում․ Վահե Դավթյան Այս լուսանկարներում երևում են Բաքվում Արցախի գերեվարված ղեկավարների նկատմամբ բռնության հետքեր. Լիլիթ Ասրյան Երևանում բախվել են Nissan-ն ու Opel-ը, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ Nissan․ կա վիրավոր Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Բարեկենդան է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունը Սպիտակ տանը սկանդալից հետո հրապարակել է Էրդողանի հետ Զելենսկու լուսանկարը «Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արկադի Ղուկասյանը անդրադարձել է պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին»․ Տիգրան Աբրահամյան Եղանակը կտաքանա Բժիշկը վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը դրել է 68-ամյա կնոջ վրա․ վերջինս այրվածքներ է ստացել Մենք Նիկոլի նման չբաժանեցինք քաղաքական ուժերին նախկինների ու ներկաների, դրա համար էլ հաղթեցինք․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախկին նախարարի խորհրդական Կարապետ Մինասյանը Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Փետրվարի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am