Տևական անորոշությունից հետո ինչո՞ւ ԵՄ-ն երկարաձգեց ԵՄ դիտորդների մանդատը ՀՀ-ում

168․am-ը գրում է․

 

Հունվարի 29-ին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բյուջեն կազմում է 44 մլն եվրո։

Ասվում է, որ Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնելու այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստելու գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:

Ըստ Հայաստանում ԵՄ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:

Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը։

«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ»,- տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հրապարակային պահանջներ էին հնչեցնում ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդներին ՀՀ-ից դուրս բերելու մասին, այդ հարցը, ըստ որոշ տեղեկությունների, ներառված է նաև ՀՀ-Ադրբեջան փաստաթղթում։ Այս պահանջին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջարկում է հանել դիտորդներին միայն սահմանի սահմանազատված հատվածներից։ ՀՀ իշխանությունները պնդում են, թե դիտորդական առաքելության տեղակայումն ապահովել է սահմանային կայունություն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
Սլովակիան չի աջակցի Ուկրաինային ոչ ֆինանսական, ոչ ռազմական առումով Գտել են լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում․ ավտոբուսի վարորդների զրույցից նոր ձայնագրություն է տարածվել Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին Թուրքիան 2024-ին ամենաարագ տնտեսական աճ ունեցած երկրների թվում է Ուկրաինայում փետրվարին մոբիլիզացրել են 28 000 հոգու, կորցրել՝ 38 000-ին․ ՌԴ ՊՆ ՀՖՖ գործող ղեկավարները պետք է օր առաջ հեռանան․ նրանց մնալու ամեն մի օրը մեր ֆուտբոլը թաղում է է՛լ ավելի մեծ խնդիրների մեջ ․ Գյումրիի «Շիրակ» ակումբ Գործընթացը, որը հանգեցրեց Ուկրաինայի կործանմանը, այժմ իրականացվում է Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության միջոցով․ Դանիելյան Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին Երբ Ռուբեն Վարդանյանին պատանդառելու լուրը տարածվեց, կառավարության շենքում բացվեց շամպայնի տոնական շիշ. Էդգար Էլբակյան Մի ծաղրեք մտածող մարդկանց ուղեղները, գոնե լռեք, ուղղակի լռեք․ Մանե Թանդիլյանը՝ իշխանություններին Կատարվածը պատահական բռնկում չէր․ Արմեն Այվազյանը՝ Թրամփ-Զելենսկի միջադեպի մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կիրակնօրյա հոգևոր դասերի լսարանում, ամբողջովին վերածվել է մոխրակույտի Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա hարձակման մասին 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանը փրկվեց թուրքական կցորդի վերածելուց․ Բենիամին Մաթևոսյան Բաքվում Բակո Սահակյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ Թալանել են Արմավիրի «Ազնավուր» հիմնադրամը Սլովակիայի նախագահը Թրամփ-Զելենսկի վեճից հետո դիմել է ԵՄ-ին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց Ֆրանսիային ավերիչ ցիկլոն է հարվածել Ուկրաինան հարվածել է Կրասնոդարին Իտալիայի վարչապետը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողովի կոչ է արել Գազայի հատվածում փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 20 զոհվածի դի Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախկին նախարարի խորհրդական Կարապետ Մինասյանը Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Փետրվարի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am