Փաշինյանը կպատասխանի՞
Լուկաշենկոյի հետ իմ բանավեճը ավարտվել է, ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Բելառուսի նախագահի վերջերս արած հայտարարությանը, թե 2020-ի պատերազմում մեղավորը հայկական կողմն էր և որ Փաշինյանը կործանում է Հայաստանը: