Փակել են գրառման բաժինը․ հայհոյանքների տեղատարափ է...
Նիկոլ Փաշինյանի էջում էի նայում մամլո ասուլիսը։ Գրառումների նման խայտառակություն, հայհոյանքների նման շարան երկրի ղեկին նստած մարդու հասցեին կես դարյա լրատվական իմ գործունեության մեջ չէի տեսել։ Քանի որ սկզբից էի նայում, ցնցվեցի զայրույթից բխող հայհոյանքներից։ Ակամայից հիշեցի մի դրվագ։ Նախկին իշխանության մասին ասում էր, ես ի՞նչ անեմ, թող իրեն լավ պահեր, ժողովուրդը չհայհոյեր։ Հիմա բոլոր նախկինների հայհոյանքներին փառք, այդ ի՜նչ բառեր հասցրի կարդալ՝ իրեն, ընտանիքին ուղղված։
Հետո սկսեցին անհետանալ, ջնջվել մեկնաբանությունները։ Հետո ամբողջովին փակեցին գրառման բաժինը՝ նշելով, որ «Դուք չեք կարող մեկնաբանել այս գրառմանն այս պահին: Հեռարձակողն ընտրել է կիրառել այս կարգավորումները»։
Ջնջու՞մ եք, չե՞ք հասցնում։ Փաշինյանի նույն նախադասությամբ ասում եմ․ «Ժողովուրդը, այն էլ՝ վիրավոր ժողովուրդը, կատաղած գազան է, չհասցնեիր այդ վիճակին»։ Ջուրն արդեն ելել, ափերն է կրծում, ոչինչ անել չես կարող։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»