«Տարած-հետ բերած»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Տարած-հետ բերած», ՀՀԿ-ում «չարչրկված» «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կրկին հանգրվանել է արդարադատության նախարարությունում` վերամշակման համար, և արագությամբ ենթարկվել փոփոխությունների։ Նախ փոխվել է օրենքի անվանումը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։ Ինչ վերաբերում է ընդունելուն, ապա աչքի պոչով նայում են ԵՄ-Հայաստան համաձայնագրի կողմը` հասկանալու համար, թե կստորագրվի՞ նոյեմբերի 24-ին այն: ՀՀԿ-ի իրավաբանության «հայրերից» նախկին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ իր համար ե՞ւս անընդունելի էր այդ օրենքը, ինչպես մնացյալ ՀՀԿ-ականների, այդ թվում և՝ Ռուստամ Մախմուդյանի: «Ես գտնում եմ, որ որևէ օրենք, այդ թվում և «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, պետությանը չի վնասում և իրավակիրառական նշանակություն ունի։ Պարզապես անհրաժեշտ է օրենքում հստակ ամրագրել գործնական-պատշաճ կիրառման նորմերը»: Փաստորեն, ՀՀԿ-ում է՞լ են վախենում «նորմերի չկիրառումից»: «Չեն վախենում. ընտանիքն զգայուն արժեք է, դրա համար էլ ծանր ենք ընդունում այն հանգամանքը, որ «ուրիշ մեկը» ոչ ճիշտ նորմով կարող է մուտք գործել ընտանիք»,- ասաց նա: Ի դեպ, երեկ արդեն այս նախագծի դեմ էլ ընդվզման փորձ եղավ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարեց․ «Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության…արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը»: Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am