Մամիկոն Ասլանյանը մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել և քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն: Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, և քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, և ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել: Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է: Բանն այն է, որ համայնքի սեփականությունը օտարելու որոշումը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ ենթակետի, կայացնում է համայնքի ավագանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով կայացրած որոշումները հակասահմանադրական են: Հայտարարության մեջ ավագանու որոշումը չի հիշատակվում, բայց եթե անգամ այն գոյություն ունի էլ, միևնույն է՝ այն հակասահմանադրական է: Այսինքն՝ այս դեպքում մենք սովորական ալան-թալանի հետ գործ ունենք. Մամիկոն Ասլանյանը գիտի, որ գնալու է, վերջին ապօրինություններն է իրականացնում՝ հանուն «ընկերության»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am