Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի. վկան այսօրվա մամուլի ասուլիսն է. Արտակ Զաքարյան

Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի: Սա շատ բնական է: Վկան՝ այսօրվա մամուլի ասուլիսն է, որտեղ դատարկաբանությունից բացի ոչինչ չկար: Այս մասին գրել է Արտակ Զաքարյանը.

«Այս կառավարիչների վրա մեր պետությունն անիմաստ փող է վատնում: Վճարում է անիմաստ աշխատավարձեր, պարգևավճարներ, սպասարկման և գործուղումների ծախսեր և այլ: Դա դեռ մի կողմ. նրանք ո՛չ մեր ժողովրդին, ո՛չ էլ արտաքին աշխարհին ասելիք չունե՛ն:

Որոշ քաղաքացիների գուցե թվում էր, թե աննախադեպ աղետներից, վնասներից, կորուստներից ու պետական կարողությունները միտումնավոր և/կամ անփութորեն վատնելուց հետո, այս կառավարությունը որոշ հարցեր կլուծի:

Բայց ո՛չ: Ժամանակն աշխատում է ի վնաս մեր ժողովրդի, ի վնաս մեր երեխաների, ի վնաս մեզ բոլորիս:
Նիկոլի ասուլիսից կարելի է արձանագրել հետևայլը.

1. Պետության և հասարակության համար կենսական անվտանգության ապահովման լուծումներ չունեն:

2. Ահռելի պետական պարտքը սպասարկելու, բյուջե լցնելու և առաջիկայում նոր պարտքեր վերցնելու համար պետք է բարձրացնեն հարկերը և տուրքերը:

3. Արտաքին քաղաքականություն գույութնուն չունի, և ոչ մի երկիր այլևս լուրջ չի վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին:

4. Պետք է խոնարհաբար ու ստորաքարշորեն կատարենք թշնամու պահանջները և լուծենք իբրև թե առկա պրոբլեմները: Դուք ինձ ընտրել եք, ես էլ իրականացնում եմ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները: Իհարկե մեր երկրի ու ժողովրդի հաշվին:

5. Ըստ Նիկոլի՝ Հայաստան պետության “ապագան” ոչինչ չանելու, հավակնոտ նպատակներ և ազգային շահեր չունենալու մեջ է:

6. Իրենց շատ սիրելի “նախկին -ներկա” խոսույթն այլևս Նիկոլին ձեռք չի տալիս: Նա հասկանալիորեն խուսափում է այդ համեմատությունից, որովհետև այդ հարցում նա դառնում է և՛ դավաճան, և՛ ձախողված, և՛ աղետաբեր և՛ վնասարար:
Երկրի նախորդ ղեկավարների ասուլիսները, տարբեր երկրիների ու նաև մեր հասարակության համար, երկար ժամանակ դառնում էին քաղաքական իրադարձություն: Երկար ժամանակ (առ այսօր) քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները, պարզ մարդիկ քննարկում, վերլուծում, մեկնաբանում էին ՀՀ նախագահների ասածները:

Նիկոլի ասուլիսը երկու ժամ հետո մոռացված իրադարձություն է լինելու: Եվ ընդհանրապես, ակնհայտ է, որ հասարակության մեծ մասին այլևս չի հետաքրքրում, թե ի՞նչ է ասում կառավարությունը կամ նրա ներկայացուցիչը: Դա էր վկայում նաև “5-րդ ալիք” ՀԸ հարցախույզը, ըստ որի հարցված 72 քաղաքացիներից 60-ն ընդհանրապես ոչ մի հարց չուներ Նիկոլին, որովհետև այլևս չեն հավատում:

Վաղուց ժամանակն է, որ միասնական ընդդիմությունը խոսի հասարակության ապագայի, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի ու կուտակված հարցերի լուծումների մասին: Այս կառավարության անցնցում հեռացումը շարունակում է մնալ միակ ներքաղաքական օրակարգը: Դա ապացուցված փաստ է և երկրի համար կենսական անհրաժեշտություն»:

Լրահոս
Չեք հասկանում՝ մեր գերիների կյանքի մեկ երկու օրվա հարց է․ հերոսի մայր (video) Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ հանցագործությունների համար Գլխավոր «թուրք» Նիկոլի երազանքը․ Ռուբեն Վարդանյանի ծեծված դեմքը տեսա՞ք․ քաղաքացի (video) Արա՛, էշ-էշ դուրս է տալիս․․․ Ռուբեն Վարդանյանի իր միլիարդներն է թողել գնացել Արցախ․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքիան պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Էդ ի՞նչ հրեշ ես, որ թողնում ես՝ մարդը Բաքվում տանջվի․ Հայկ Մամիջանյան (video) Առաջիկա օրերին կլինի փոփոխական եղանակ, առանձին շրջաններում սպասվում է բուք Ա՜՜մո՜՜՜թ, ա՜՜՜մո՜՜՜թ, ա՜՜՜մո՜՜՜՜թ․․․ վանկարկումներ կառավարության դիմաց (video) Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր, ինքնազգացողությունը վատացել է. Առաքելյան (video) Փաշինյանն Ալիևին տվեց հերթական խայտառակ խաղաթուղթը․․․ Սեյրան Օհանյան (video) Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի համար ՀՀ-ի թուլացումն է, իսկ Փաշինյանի համար ՀՀ-ում ալիքի վրա մնալու օրակարգ․ դիտարկում Սեյրան Օհանյանը ռազմագերիների հարցով նամակներ է ուղարկել ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներին Ամո՛թ է․ թուրքը թքում է ձեր ճակատին, Ռուբենը մահանում է Բաքվի բանտում․ Մանե Թանդիլյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում ասողներին իրենց տեղը ցույց տվեց (video) Բաքվում ընթացող «դատին» երեկ ցուցմունք են տվել հայ քաղբանտարկյալները և իրենց մեղավոր չեն ճանաչել Թրամփը չի կարծում,որ Պուտինը կխախտի իր խոսքը և գործարք կնքելուց հետո կվերադառնա Ուկրաինա Աննայի հետ լավ հարաբերություններ ունեցող Բաբայանը կնոջ շորերով փախել է,իսկ մյուսները՝ խոշտանգվում են (video) Լարսը փակ է «Իրական Հայաստանի» իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ. Փաշինյանի հեռացում իշխանությունից. Վահե Հովհաննիսյան Իրանը բանակցություններից չի հրաժարվում, բայց գլուխ չի խոնարհի ավազակների առաջ. Փեզեշքիանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին #ՀԻՄԱ․ Տո «անասուննե՛ր», վաղը իշխանություն եք կորցնելու, ու․․․ Վահագն Չախալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախկին նախարարի խորհրդական Կարապետ Մինասյանը Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Փետրվարի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am