Մենք համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Փաշինյան
Մենք համաձայն ենք Մինսկի խմբի լուծարմանը այն իմաստով, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: Մենք ուզում ենք համոզվենք, որ Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում, ոչ թե Մինսկի խումբը լուծարենք եւ նոր կոնֆլիկտ սկսենք, ՀՀ-ից տարածքներ պահանջելու հիմքով: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ կա՞ արդյոք հիմք, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի, նման հիմքեր կան: Հիմքերից ամենակարեւորը Արեւմտյան Ադրբեջան խոսույթը, դա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»,– ասաց նա: